Դուք գիտեք մի երկիր, որտեղ մեկ տարում 7-8 ընտրություն է տեղի ունենում, հեղափոխություն է տեղի ունենում եւ այդտեղ ներդրումներ են լինո՞ւմ: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թվարկելով, որ Հայաստանում 2018 թվականին տեղի է ունեցել 5 ընտրություն՝ վարչապետի 5 ընտրություն, նախագահի մեկ ընտրություն, Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություն եւ խորհրդարանի արտահերթ ընտրություն: «Դուք աշխարհում չեք տեսնի երկիր, որտեղ այս կարգի պրոցեսներից հետո տնտեսական ռեցեսիա չի եղել, տնտեսական կոլապս չի եղել: Այդպիսի բան հնարավոր չէ: Երբեմն Վրաստանի օրինակն են բերում, իսկ որեւէ մեկն ուսումնասիրե՞լ է, որ Վրաստանում շոշափելի փոփոխությունները քանի տարի հետո են տեղի ունեցել»: Հարցին, թե ինչպիսին է վիճակը հայ-ամերիկյան հարաբերություններում, մասնավորապես, ամերիկյան ներդրումների մասով, վարչապետը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ամերիկյան ներդրումներին, Ամուլսարի հետ կապված խնդիր է ծագել եւ մենք փորձում ենք մեր ազգային շահերին համապատասխան հասկանալ խնդիրը եւ լուծել: Երեկ սկսվեց նոր ձեւաչափ, որը կոչվում է «հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն»: Դա նշանակում է, որ մենք նոր մակարդակի հարաբերություններ ենք փորձում հաստատել ԱՄՆ-ի հետ: Մեր բոլոր նոր հարաբերությունները պետք է համապատասխանեն մեր նոր կարգավիճակին: Վերջերս հայտարարել էի, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչինչ չի փոխվել, ես նկատի եմ ունեցել ռազմավարական բազան, իրավապայմանագրային հենքը չի փոխվել: Բայց այդ մթնոլորտում շատ փոփոխություններ են տեղի ունեցել եւ շարունակելու են տեղի ունենալ: Մենք հույս ունենք, որ բոլոր ուղղությյուններով այդ փոփոխությունները կլինեն պոզիտիվ»: Փաշինյանը նաեւ նշեց, որ առաջիկա շրջանում ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպումների մասին տվյալներ չունի:
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02