Հայաստանում երկու խոշոր բժշկական կենտրոնները պետք է մնան պետության հաշվեկշռում: Մայիսի 8-ին ԱԺ նիստում «2017-2020 թվականների պետական գույքի սեփականաշնորհման ծրագրում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոքսքով՝ օրինագծի համաձայն՝ նշված բուժհաստատությունները պետք է հանվեն այն բժշկական կենտրոնների ցուցակից, որոնք կարող են սեփականաշնորհվել: «Խոսքը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի եւ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի մասին է»,- պարզաբանեց Թորոսյանը: Առողջապահության նախարարը շեշտեց, որ այս կենտրոնները չպետք է սեփականաշնորհվեն եւ փոխանցվեն մասնավոր անձանց ու ընկերությունների, քանի որ հաշվի առնելով դրանց գործունեության առանձնահատկությունը՝ պետության, մասնավորապես Առողջապահության նախարարության համար հատուկ կարեւորություն ունեն: Թորոսյանը դրական գնահատեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ֆինանսական վիճակը, որը հաջողությամբ համագործակցում է մասնավոր հատվածի հետ եւ մատուցում ոչ միայն անվճար, այլեւ վճարովի ծառայություններ: Նա ուշադրություն դարձրեց նաեւ ուռուցքային հիվանդությունների բուժման համար բյուջետային մուտքերի մեծացման վրա: Ինչ վերաբերում է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնին, ապա, նախարարի խոսքով, չնայած իր եզակիությանը, այն բավականին խոշոր պարտքեր ունի: Արսեն Թորոսյանը նշեց, որ այս կենտրոնը փաստացի վճարովի ծառայություններ չի մատուցում, սակայն ապագայում նախատեսում են այս հարցը լուծել: Նախարարը նաեւ հայտնեց, որ առաջիկա 2 տարիներին նախատեսում են Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի պարտքերը զրոյացնել: Ինչ վերաբերում է առողջապահության մնացյալ 9 հաստատություններին, որոնք ներառվել են «2017-2020 թվականների պետական գույքի սեփականաշնորհման ծրագրում», ապա դրանց մի մասը լուծարվել է, իսկ մնացյալը մինչ օրս այդպես էլ չեն սեփականաշնորհվել: Սրա հետ կապված նա հույս հայտնեց, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն կակտիվացնի ներդրողների որոնման աշխատանքը:
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02