Պաշտոնավարման մեկ տարին ամփոփելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսը տևեց հինգուկես ժամ` այդպիսով գերազանցելով նախորդ 4 ասուլիսներին իր տևողությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրված ասուլիսի սկզբում ներկայացրեց 100 փաստ Նոր Հայաստանի մասին, այնուհետև պատասխանեց 60-ից ավելի հարցերի: Ասուլիսի ընթացքում վարչապետին տրված հարցերը վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններին, երկրում ընթացքող դատաիրավական գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, սահմանային լարվածությանը և մի շարք այլ թեմաների: Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ 10:30-ին սկսված մամուլի ասուլիսն ընդհատել միայն 16:00-ին, երբ նշեց, որ պետք է ուղևորվի Ազգային ժողով` մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին: Վարչապետը նշեց, որ մամուլի ասուլիսը դադարեցնելու ցանկություն չունի, սակայն ստիպված է: «Սա էլ իմ երազանքի ասուլիսը չստացվեց, քանի որ պետք է Ազգային ժողովում մասնակցեմ հարցուպատասխանին: Իմ երազանքների ասուլիսն այն է, որ վերջին լրագրողն այստեղից դուրս գա, գնա, էլ մարդ չլինի, ես ամենավերջինը գնամ»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ հաջորդ մամուլի ասուլիսները մարզերում անցկացնելու մտադրություն ունի, և հնարավոր է, որ առաջինը կայանա Շիրակի մարզում:
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02