Երևանի Բաղրամյան պողոտայի և այլ հատվածների վճարովի կայանատեղերում կամ, այսպես կոչված, կարմիր գծերում կարելի է տեսնել վարձակալությամբ տրվող մեքենաների շարասյուներ, որոնք շուրջօրյա զբաղեցնում են կայանման տարածքները՝ խոչընդոտելով այլ մեքենաների կայանմանը։
Վճարովի կայանատեղերում վարձակալությամբ տրվող մեքենաներ կարելի է տեսնել նաև Կոմիտասի պողոտայում, Աբովյան փողոցի տարբեր հատվածներում, նույնիսկ Հանրապետության հրապարակի տարածքում:
Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ հարցադրումներով, թե ինչո՞ւ են վարձով մեքենաներ տրամադրող ընկերության մեքենաները կայանման տարածքը շուրջօրյա զբաղեցնում և իրավունք ունի՞ որևէ ընկերությունը մշտապես զբաղեցնել համայնքին պատկանող տարածքը:
Քաղաքապետարանից, մասնավորապես, պատասխանել են.
«Կայանման համար թույլատրելի ճանապարհահատվածներում և գործող վճարովի կայանատեղերում (կարմիր գծեր) «տրվում է վարձով» և այլ գրառմամբ տրանսպորտային միջոցների կայանման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ գործող իրավական ակտերով որևէ իրավական նորմ չկա, որով հնարավոր կլիներ արգելել կամ սահմանափակել երթևեկության կանոնների համաձայն և կայանում կատարելու համար համապատասխան վճարումներ ունեցող տրանսպորտային միջոցների կայանումը, ուստի որևէ հիմք չկա նաև՝ քաղաքապետարանի կողմից թույլտվություն տալու կամ չտալու համար»:
Քաղաքապետարանից միաժամանակ հայտնում են, որ «տրվում է վարձով» և այլ գրառմամբ կայանված ավտոմեքենաների նկատմամբ անհրաժեշտ միջոցներ կիրառելու համար այժմ ոստիկանության հետ համատեղ քննարկվում է իրավական հիմքեր ստեղծելու հնարավորությունը: Սակայն, և՛ քաղաքապետարանից, և՛ ոստիկանությունից հրաժարվեցին լրացուցիչ տեղեկություն տրամադրել, թե ինչ նախագծի մասին է խոսքը:
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02