Այսօր՝ մայիսի 9-ին, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին այցելեց «Հաղթանակ» զբոսայգի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-րդ տարեդարձի կապակցությամբ ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակին:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպել Հաղթանակի օրվա կապակցությամբ: Սերգեյ Կոպիրկինն իր խոսքում նշել էր, որ մեծ հաղթանակի մասին հիշատակը Հայաստանում սրբորեն հարգում են, և մայիսի 9-ը հայկական հողի վրա դիմավորելն առանձնակի պատիվ է։
«Մայիսի 9-ը համաժողովրդական, մեր ընդհանուր տոնն է։ Սա հիշատակում է նաև այն ահռելի բարձր գնի մասին, որ վճարեցին մեր ժողովուրդները խաղաղության համար։ Հայրենասիրությունը, սերը դեպի հայրենիքը եղել են, կան և որոշիչ կլինեն մեր երկրների, մեր ժողովուրդների անվտանգության և բարեկեցության համար: Մենք միշտ կհիշենք, որ հենց ԽՍՀՄ–ը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները իրենց վրա վերցրեցին ամենաուժեղ հարվածները և որոշիչ դեր խաղացին նացիզմի ջախջախման հարցում։ Մենք գնահատում ենք այն դաշնակցային եղբայրությունը, որը միավորել է մեզ այն տարիներին հակահիտլերյան կոալիցիայի մյուս երկրների հետ», – հայտարարել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:
Նշենք՝ 1941 թվականից մինչև 1945 թվականի մայիսին հայ ժողովուրդն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600 000 հազար հայ, կազմվել են 6 հայկական դիվիզիաներ, որոնցից 314 հազարը զոհվել կամ անհետ կորել է: Հայաստանը պատերազմի տարիներին տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով:
Ցուցաբերած խիզախության ու արիության համար բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման են արժանացել հայ ժողովրդի 99 զավակներ և ևս 10 հայաստանցիներ՝ ազգային փոքրամասնություններից, ընդհանուր թվով՝ 116 մարդ։ Նրանցից երկուսին՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանին և գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանին, շնորհվել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում։

09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02