ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 10-ի՝ ժամը 09:30-ի սահմաններում, չնախատեսված խուզարկություն են անցկացրել հիմնարկում: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, խուզարկության արդյունքում հիմնարկի տարբեր խցերից հայտնաբերվել են 12 հեռախոս, հեռախոսի 17 լիցքավորիչ, 5 ականջակալ, 3 տուփ ինքնաշեն կարթ, 4 զույգ խաղաթուղթ և 5 դանակ: Մայիսի 8-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Գ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուն, որի մոտից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված 997 հատ դեղահաբ՝ 152 գր ընդհանուր քաշով: Քաղաքացին բանավոր հայտնել է, որ դեղահաբերը «դիմեդրոլ» տեսակի են: Դեղահաբերն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում հիմնարկի խցերից մեկի թաքստոցից հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, լիցքավորման 2 սարք, լիցքավորման սարքի 2 գլխիկ և 1 ականջակալ, իսկ անձնական զննությամբ կալանավորված անձ Բ. Ս.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացու տաբատի գոտու տակից՝ «PGN 300» գրառմամբ 2 դեղապատիճ: Հայտնաբերվածներն առգրավվել են: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02