Մտքով էդքան կուրացել ենք, որ Հայաստան ու Ղարաբաղ ենք բաժանո՞ւմ, լրատվության էջերում ու սոցիալական ցանցերում ճիշտ ու սխալի դատաստաններ ենք անո՞ւմ: Այսպիսի հարցադրումներով ֆեյսբուքյան գրառում է արել նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Նրա գրառման մեջ, մասնավորապես ասված է․ «Մենք մեր հաղթանակի ու մեր մի բուռ մնացած երկրի ձեռքը կրա՞կն ենք ընկել: Մեր աչքերը, մեր ականջներն ու մեր սրտերը արդեն էդքան կու՞յր են, էդքան գո՞ց են, էդքան քարացա՞ծ են` չտեսնելու, չլսելու ու չզգալու միմյանց, որպես արյունակիցներ: Մեր հիշողությունը էդքան մաշվել ու աղճատվել է, որ որոշ անասնատեսակների նման էլ չե՞նք ճանաչում «մեր»-ը, էլ չե՞նք զանազանում «մենք»-ն ու «նրանք»-ը, էլ չե՞նք տարբերում սահմանի էս ու էն կողմերը: Էդ ո՞ր նպատակի, էդ ո՞ր վե՜հ առաքելության համար ենք մեր երկու սենյականոց տան ներսում ատելության ու բաժանումի նոր սահմաններ գծում ու գծում, գծու՜մ ու գծու՜մ: Մենք էդքա՜ն կտրվել ենք Աստծուց, էդքա՜ն չարացել ենք: Վե՞րջը: Մտքով էդքա՜ն կուրացել ենք, որ Հայաստան ու Ղարաբաղ ենք բաժանու՞մ, լրատվության էջերում ու սոցիալական ցանցերում ճիշտ ու սխալի դատաստաններ ենք անու՞մ: Լա՜վ, էդքան կուրացել ենք, բա մեր ինքնապահպանման բնազդն ի՞նչ եղավ: Դա էր, չէ՞ մեր վերջին «խելքը»: Կեսն անզորությունից անտարբեր դարձել ու մի կողմ է քաշվել, էն կեսն էլ, իրար կոկորդ կրծելու պատրաստ խմբերի բաժանված, միտքը կորցրած ու նպատակը մոռացած, իր ծնողներին սպանած երեկվա կրակոցի ձայնը դեռ ականջներում` գրոհել է լրատվությունը, զենք-զրահը կապել, սեփական տան մեջ ճիշտ ու սխալ է հաշվում, թույլի ու ուժեղի մուսկուլատես է անում, մի տուփ սիգարետ է ծխում`գտնելու էն ամենախոցող բառը, որով կվիրավորի իր արյունակցին, անգամ բնազդից զրկված անասունի նման չհասկանալով, որ եղբոր հետ կռիվն է՜ն գլխից է սխալ: Ի՞նչ հաղթանակ, ի՞նչ պարտություն, ի՞նչ ճիշտ ու սխալ, երբ անախորժությունը տանդ մեջ է, երկու սենյականոց փոքրիկ տանդ մեջ: Մենք մեր հաղթանակի, մեր արժանապատվության ձեռքը էսքան շուտ կրակն ընկա՞նք: Մենք էլ ճար չունենք` ուզում ենք աշխարհին ապացուցել, որ մենք, եթե անգամ հաղթում ենք, ապա էդ հաղթանակին տեր կանգնելը մերը չէ՞: Սա՞ է մեր ուզածը: Կանգնեցնել է պետք էս անպատիվ ու կործանարար ընթացքը... Եթե դեռ կարող ենք»:
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02