Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին կներդրվի հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգի ծրագիր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:Նրա խոսքով` հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելումը շատ կարևոր է, քանի որ այն շատ ուշ է հայտնաբերվում: «Քաղցկեղը մեծանում է և հենց փակում է աղիքի լուսանքցը, նոր հայտնաբերվում է, իսկ դա արդեն ուշ է: Մենք պետք է քաղցկեղը փոքր ստադիաներում հայտնաբերենք»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ուռուցքաբանությունը նախարարության երեք հիմնական ուղղություններից մեկն է:
«Ուռուցքային հիվանդությունների վրա բազմամթիվ գործոններ են ազդում, այդ թվում՝ շրջակա միջավայրը: Քաղցկեղի առաջացման ամենամեծ ֆակտորներից մեկը հիմա նաև օդի աղտոտվածությունն է: Այս տարի ամբողջ համաշխարհային առողջապահության ուշադրությունն ուղղված է օդի աղտոտվածությանն ու, ցավոք, օդի աղտոտվածությունն արդեն ավելի շատ մարդ է սպանում, քան ծխախոտը»,-նշեց նախարարը:
Նա ուրախությամբ հայտնեց, որ մանկական և մայրական մահացությունների մասով ցուցանիշների անկում է նկատվում: «Մենք դեռ հեռու ենք հազար կենդանածնի հաշվով 2-3 մահվան ցուցանիշից, մեզ մոտ 8-ի սահմանում է , բայց ծննդօգնության ոլորտում ֆինանսավորման աճը բերելու է ոլորտի կարգավորմանը»,-հավելեց Արսեն Թորոսյանը:
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02