Համացանցում հայտնվել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանին՝ Ձախ Հարութին նվիրված նոր վավերագրական ֆիլմ: «Երբ բացվում է առավոտը» ֆիլմը նկարահանել են Positive և HK production-ները: Սցենարի հեղինակն է Սոնա Ալեքսանյանը, բեմադրող ռեժիսորը Հրաչ Քեշիշյանը:
Ֆիլմում ներկայացվում է Ձախ Հարութի անցած ստեղծագործական ճանապարհը, հատկապես շեշտադրվում են 1989 թվականին Հարութ Փամբուկչյանի՝ Հրազդան մարզադաշտում կայացած համերգները: Հիշեցնենք, որ 1989 թվականին Հարութ Փամբուկչյանն ուղիղ 6 օր աննախադեպ համերգներով հանդես է եկել հենց այս մարզադաշտում՝ լեփ-լեցուն հանդիսատեսին պարգևելով բացառիկ երեկոներ: Այդ համերգներին մասնակցած սերունդները դրանք մինչ օրս մեծ սիրով ու ջերմությամբ են հիշում: Ձախ Հարութը համերգներից ստացած հասույթն այդ տարի ուղղեց բարեգործության՝ որպես աղետի գոտում տուժածներին օգնություն:
26 րոպե տևողությամբ ֆիլմում առկա են Ձախ Հարութի և նրա ընկերների հարցազրույցները: Ընդ որում՝ Ձախ Հարութի հարցազրույցները նկարահանված են խորհրդանշական Հրազդան մարզադաշտում: Ներկայացվում են բացառիկ կադրեր, որոնք մինչ այդ չեն հրապարակվել:
Հավելենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը հունիսի 30-ին, ժամը 19:00 Հրազդան մարզադաշտում կներկայանա բացառիկ համերգով: «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագիրը կրող համերգային երեկոյին արտիստը կներկայացնի ինքնատիպ համարներ: Համերգն այս խորհրդանշական մարզադաշտում անցկացնելու գաղափարը միջոցառման կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար, արտիստի պրոդյուսեր Խաչիկ Եղոյանինն է:
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02