Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 13-ին ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանին և նրա հետ Արցախ ժամանած Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին, Հայաստանի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանին և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի փոխանցմամբ՝ խումբն Արցախ է ժամանել տեղեկատվական դաշտում հետագա համագործակցության ծրագրերի շրջանակն ուրվագծելու և դրանց իրականացման գործիքակազմը մշակելու համար: Նպատակը՝ Արցախի ներքին և արտաքին կյանքի վերաբերյալ տեղեկատվության սփռման դաշտի ընդլայնումն է: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է ՀՀ տեղեկատվական ոլորտի պատասխանատուների՝ Արցախի հետ կապված նախաձեռնությունը և ընդգծել փոխգործակցության կարևորությունը: Ազգային ժողովի նախագահը հյուրերին է ներկայացրել բնագավառում առկա խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները՝ առաջարկելով՝ համագործակցություն նաև այդ ուղղություններով: Հանդիպմանը քննարկվել են Արցախի հեռահաղորդակցության խնդիրներին, մասնագետների վերապատրաստմանը և տեղեկատվության շրջանառությանը վերաբերող հարցեր:
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02