86 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, «Կանազ» պարային անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, պարուսույց, բեմադրիչ Սուրեն Գյանջումյանը:
«Սուրեն Գյանջումյանը սոսկ պարուսույց չէր, նա ազգային պարարվեստի անխոնջ պահապանն էր և մեր հազարամյա մշակույթի տարածողը: Անգնահատելի է հայ պարարվեստի մեծ վարպետի ունեցած ծառայությունները հայկական ժողովրդական պարարվեստիպարուսուցման զարգացման և տարածման գործում: Նա առաջիններից էր, ով ստեղծեց ազգային պարաշարժումների կայուն համակարգ և ներդրեց պարուսուցման արդյունավետ նոր մեթոդներ: Նրա ծավալած մշակութային գործունեությունը վաղուց ձեռք է բերել համազգային նշանակություն:
Սուրեն Գյանջումյանի պարուսուցման դպրոցի ավանդույթների կրողներն ու շարունակողները այսօր մշակութային հսկայական գործունեություն են իրականացնում Ամերիկայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իրանում և հայաշատ այլ գաղթօջախներում:
Մենք համոզված ենք, որ հայ պարի մեծ երախտավորի թողած ժառանգությունը և պատգամները պատվախնդրորեն շարունակելու են հազարավոր պարասեր հայ մանուկներ, պատանիներ և երիտասարդներ՝ տանելով հայ պարավեստը դեպի լուսավոր մեծ բարձունքներ, որի համար անմնացորդ իր ողջ կյանքը նվիրաբերեց Սուրեն Գյանջումյանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանը։
Ս. Գյանջումյանը ծնվել է 1932թ. հունիսի 19-ին, Թուրքմենստանում: 1947-50թթ սովորել է Երևանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանում, 1966-77թթ` Սանկտ Պետերբուրգի արհմիութենական բարձրագույն դպրոցում: 1950-66թթ աշխատել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանում` որպես խառատ: 1957թ. կազմակերպել և ստեղծել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանի պարի համույթը, 1958-83թթ ստեղծել և ղեկավարել է առևտրի տան երգի և պարի մանկապատանեկան անսամբլները: 1967-77թթ դասավանդել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես ռիթմիկայի, պլաստիկայի պարարվեստի դասախոս: 1967-71թթ ստեղծել և ղեկավարել է Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը, 1965թ.` համաշխարհային և միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը: 1973թ. ստեղծել ղեկավարել է հանրապետական և միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը: 2009թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնում: Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ է: Բեմադրել է մի շարք պարային ստեղծագործություններ` «Բերդ», «Զմրուխտի», «Շորոր», «Ձախորդ որսորդներ», «Հայ քաջեր», «Շալախո», «Շատախի խաղ-պար», «Եղեգնաձորցիներ», «Օսեթական», «Մոլդովական», «Գնչուական», «Զուռնի-տրնգի», «Վրացական զույգ պար», «Նաիրյան աղջիկներ», «Էրեբունի» և այլն:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02