«Ճիշտն ասեմ՝ ես շատ ցավեցի, որ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու ուռենիները կտրվեցին»: Այսօրվա ասուլիսում այս մասին հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Կոնկրետ այն ուռենին, որ դուրս էր գալիս Շահումյան հրապարակ, երբ կտրվեց, ես ոչ թե նեղվեցի, այլ իսկապես կատաղեցի, որովհետև ես սիրում էի այդ ծառը և հենց ինքն այն ծառն էր, որի տակ դրված էր ջուր ծախող տղայի արձանը, և ինքը լրիվ կազմակերպված միջավայր էր»,-ասաց նա:
Մեսչյանի կարծիքով՝ այդ արձանի ճակատագիրն ավելի շատ հենց այդ ուռենին լուծեց:
«Հենց կտրվեց ուռենին, արձանը կախվեց օդում, և հիմա գտնվում է Անգլիական այգում»,-ասաց նա և հավելեց, թե օրինաչափ է, որ երբ մի նոր բան ես անում, մի բան պետք է քանդվի, մի բան կտրվի:
«Կյանքն այդպես է, ոչ մի բան զուտ որպես շարունակություն չի գնում: Հիմա, ի վերջո, այգին կազմակերպվեց, ստացվեց»,-ասաց նա և խորհուրդ տվեց այցելել և տեսնել, որ այգում երեկոյան ասեղ գցելու տեղ չկա:
Նա նշեց, որ հետաքրքիր խնդիր է լուծել այգին՝ Հանրապետության հրապարակի կեսը երեկոյան իջնում է ներքև. «Բավական ռեգրացիոն բաշխում է կատարվում և բավական հետաքրքիր տենդենց է»:
Ըստ գլխավոր ճարտարապետի՝ հազար ու մի ճաշակ կա, և մի բանը չի կարող միշտ բոլորին դուր գալ:
«Ամեն մեկն իր ճաշակն ունի, վերաբերմունքը՝ մեկին դուր է գալիս, մյուսին՝ չէ: Փաստը մնում է փաստ՝ տղերքը եկան, կառուցեցին, և ես՝ որպես ոչ թե գլխավոր ճարտարապետ, այլ երևանցի, շնորհակալ եմ, լավ գործ արեցին տղերքը: Իսկ ծառը կարելի էր պահպանել: Ես կպահպանեի, ինչ ասեմ»,-եզրափակեց Մեսչյանը:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02