Ստեփան Մարգարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Երկրում ստեղծված ներքաղաքական լարված մթնոլորտը վերջին երկու օրերում տրամաբանական շարունակություն ունեցավ: Այն մեկ քայլով ևս խորացավ: Արդեն նույն տարածքում տեղի են ունենում հակադիր բողոքի ակցիաներ,մթնոլորտում վտանգավոր ագրեսիվություն է աճում, ուրեմն այն կունենա շարունակություն: Այդպիսին են ատելության քարոզի հետևանքները: Անթույլատրելի է, բայց ցավոք դրանց ներգրավում և նաև երեխաների: Անհասկանալի է, թե ինչու: Դպրոցականին ինչու՞ եք բերում ու պաստառը ձեռքը տալիս, որի իմաստն ինքը չի էլ հասկանում: Արդյո՞ք խնդիր է դրված ատելության մթնոլորտը փոխանցել հաջորդ սերունդին:
Ադրբեջանում դպրոցականների մասնակցությամբ այդպիսի բաներ անում են և ամենուրեք քարոզում են հակահայկականություն, որովհետև ուզում են, որ հաջորդ սերունդները Հայաստանի նկատմամբ ատելությունը պահպանեն և չհաշտվեն Արցախի անկախության հետ:
Մենք ի՞նչ խնդիր ենք լուծում խորացնելով այս մթնոլորտը: Արդյո՞ք հաշվարկել ենք բոլոր հետևանքները: Փաստորեն մտնում ենք նոր վտանգավոր փուլ, որը կարող է բերել ներքին առճակատումների:
Ռոբերտ Քոչարյանը եղել է պատերազմ հաղթող նախագահ Ղարաբաղում, եղել է նախագահ Հայաստանում, ում նախագահության ընթացքում տարիներ շարունակ Հայաստանում շատ լուրջ տնտեսական աճ է գրանցվել, հասարակությունն այդ տարիներին արտաքին անվտանգության հարցերով որևէ անհանգստություն չի ունեցել: Ուրեմն պարզ է, որ նա պետք է ունենար բազմաթիվ համակիրներ, ովքեր նրա շուրջ կատարվածի համար բողոքի ձայն պետք է բարձրացնեին: Տարօրինակ է, որ իշխանությունները սա հաշվի չեն առնում:
Իշխանությունները համարում են, որ իրենք ճիշտ քայլեր են անում, որովհետև շատերն իրենց հետ համաձայն են: Մի կողմ թողնելով դրա հավաստիության աստիճանը, նկատենք, որ այս կամ այն ակտիվիստը, շարքային քաղաքացին կարող են ինչ-որ բանի հետ համաձայն լինել կամ ուզենալ, սակայն նրանք դրանց հետևանքների պատասխանատուն չեն: Պատասխանատուն իշխանությունն է, որը պետք է տարբերվի մտածողությամբ ու քայլերով:
Վստահ եմ, երբ բոլշևիկները հեղափոխությունից հետո ծայրահեղ դաժանությամբ գնդակահարեցին ցարական ընտանիքը, շատերը կային, ովքեր կողմ էին դրան: Երբ ժողովրդի թշնամի որակելով կուլակաթափ էին անում մարդկանց, շատերը ցնծության մեջ էին: Դրանից հետո, երբ տարբեր անվանումներով գործերի շրջանակներում` բժիշկների գործ, գեներալների գործ և այլն, ձերբակալվում, բանտարկվում կամ գնդակահարվում էին հազարավոր մասնագետներ, պրոֆեսիոնալ զինվորականներ, կադրային գեներալներ, մտավորականներ, շատերն ասում էին ճիշտ են անում, բա ժողովրդի թշնամի են, հեղափոխության հակառակորդ են:
Բայց շատ շատերի համար էլ ավելի ու ավելի անհասկանալի էր դառնում, թե ինչի՞ համար էր հեղափոխությունը, եթե ոչ մարդկանց բարեկեցությունը բարձրացնելուև երկիրն ավելի անվտանգ դարձնելու համար, և ի՞նչ է նշանակում հակահեղափոխություն, կամ ժողովրդի թշնամի: Նույն հարցն այսօր մեր համար է օդում կախված: Ինչի՞ համար էին այն փոփոխությունները երկրում, որոնք մարդկանց մի մասը հեղափոխություն է անվանում, մի մասը իշխանափոխություն, ինչու՞ է կյանքը երկրում այսքան լարված և ինչու՞ են մարդկանց անընդհատ վախեցնում:
Ինչու՞ են Արցախին վախեցնում հեղափոխությամբ: Եթե տեղի ունեցած հեղափոխությունը լավ բան ենք համարում, ապա արդյո՞ք դա Արցախին էլ չէ: Կա՞ արդյոք ինչ-որ այլ բացատրություն: Գիտակցու՞մ ենք հետևանքները, երբ Արցախի նկատմամբ օգտագործում ենք հեղափոխություն կամ հակահեղափոխություն տերմինները:
Եվ ընդհանրապես, արդյո՞ք որևէ մեկը գիտի թե ինչ է սպասվում մեզ գոնե մոտակա ապագայում: Ուզում եմ վստահ լինել, որ կառավարությունը այս իրավիճակը չի համարում երկրի զարգացման հիմքը և գիտակցում է, որ լարված ու ոչ ստաբիլ մթնոլորտում ոչ ոք ներդրումներ չի անի: Իսկ մեզ տնտեսություն զարգացնել է անհրաժեշտ, ոչ թե վտանգավոր տեսարաններ
09:10
09:08
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02