Մայիսի 16-ին Երևանում մեկնարկել է անթուղթ առևտրի դյուրացմանը նվիրված խորհրդատվություն: ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) նախաձեռնած ազգային խորհրդատվությունը համակարգում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տարբեր գերատեսչությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ միջազգային փորձագետները քննարկել են երկրների միջև տվյալների էլեկտրոնային փոխանակման միջոցով անթուղթ առևտրի կայացման հեռանկարները, վերհանել Հայաստանի հնարավորություններն ու խնդիրները: Խորհրդատվության ընթացքում մասնակիցները վերլուծել են ոլորտին առնչվող իրավական կարգավորումները և տեխնիկական հնարավորությունները, քննարկել հիմնական ձեռքբերումները: Դիտարկվել են նաև բիզնես գործընթացների վերլուծությունների հիման վրա կատարվող արտահանման և ներմուծման ընթացակարգերը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, շնորհակալություն հայտնելով միջազգային փորձագետներին աջակցության համար, նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ և ԵՄ Արևելյան գործընկերության անդամ առաջին երկրներից է, որը ստորագրել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան անդրսահմանային առևտրի դյուրացման շրջանակային համաձայնագիրը. «Մենք կարծում ենք, որ տեխնոլոգիական զարգացումը միտված է պարզեցնելու և դյուրացնելու պետությունների միջև ապրանքաշրջանառությունը և սահմանահատման դժվարությունները»:
UNESCAP-ի Առևտրի, ներդրումների և նորարարության վարչության Առևտրային քաղաքականության բաժնի ղեկավար Յան Դուվալի գնահատմամբ Հայաստանը կարող է ոչ միայն սովորել աշխարհի երկրներից, այլև օրինակ ծառայել հատկապես Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համար` մաքսային ոլորտի էլեկտրոնայնացման և էլեկտրոնային կառավարման գործընթացներով: Յան Դուվալը նաև պատրաստակամություն է հայտնել` UNESCAP-ի փորձագիտական ներուժն ուղղելու անթուղթ առևտրի զարգացմանը` ի նպաստ ՀՀ-ում առևտրի դյուրացման:

20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02