ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ հետախուզման մեջ գտնվող Լյովա Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ Սարգսյանը պահանջում է անվավեր ճանաչել 2019 թ. ապրիլի 9–ի իր նկատմամբ «Վարչական տույժ կիրառելու մասին» համապատասխան որոշումը: Այս մասին տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։ NEWS.am–ի հետ զրույցում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը տեղեկացրեց, որ 2019թ. ապրիլի 9–ին հանձնաժողովն ընդունել է որոշում Լյովա Սարգսյանի նկատմամբ նախազգուշացում վարչական տույժ կիրառելու մասին՝ կապված իր կողմից 2018թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագիրը օրենքով նախատեսված ժամկետում չներկայացնելու համար։ Նշենք, որ գործը դատարանի վարույթ է ընդունել 2019թ. մայիսի 8–ին եւ մակագրվել դատավոր Անի Հարությունյանին։ Գործով նախնական դատական նիստի օր է նշանակվել հուլիսի 3–ը։ Հիշեցնենք, որ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, եւ այս գործի շրջանակներում քննիչի որոշմամբ նրա գույքի վրա կալանք է դրվել: Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում, փոխանցվել Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Սարգսյանի որդին եւ դուստրը` Նարեկ եւ Անի Սարգսյանները։ Սարգսյանի նկատմամբ այս գործի շրջանակներում հայտարարված է հետախուզում:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02