Մայիսի 20-ին Բիշքեկում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին: Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Ինչպես հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, մինչ նիստը սկսվելը ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանների ղեկավարներին ընդունել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ներկայացված են եղել ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանների, ինչպես նաև ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Սերբիայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակությունները: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նիստում մասնակիցներին ողջունել է Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահ Դաստանբեկ Ջումաբեկովը՝ իր ելույթում ընգծելով հավաքական փոխգործակցության կարևորությունը: Նիստի սկզբում ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապացությամբ և ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին առաջին անգամ մասնակցելու առիթով: Նա առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերը հայաստանյան կողմի հրավերով անցկացնել 2019թ. աշնանը՝ Երևանում: Առաջարկն ընդունվել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի բոլոր անդամների կողմից, ինչի վերաբերյալ կայացվել է համապատասխան որոշում: Նիստում քննարկվել են բազմաթիվ հարցեր: ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հաստատվել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: Օրակարգում ընդգրկված են եղել նաև 2019թ. ՀԱՊԿ-ում Ղրղզական Հանրապետության նախագահության առաջնահերթությունների, ԵԱՀԿ ԽՎ-ում համատեղ մոտեցումների ձևավորման, 2016-2020թթ. ՀԱՊԿ ԽՎ աշխատանքային ծրագրում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև կազմակերպչական հարցեր:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02