ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է փոփոխություններ մտցնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում: ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորը պնդեց՝ կան տեղեկություններ, որ նախկին կառավարությունը նպատակ է ունեցել ԳԱԱ-ին հատկացված շենքը վաճառել և դրա տեղում հյուրանոցային կամ ռեստորանային համալիր կառուցել. «Երաշխավորված չէ, որ հաջորդ կառավարությունը նման մոտեցում չի ունենա նման պատմական շենքերի նկատմամբ: Նախագիծ եմ ուղարկել, որով առաջարկել եմ ԳԱԱ-ին ամրացված շենքն ու շինություններն օտարել միայն բացառիկ դեպքերում, օրինակ, երբ գերակա է շահի խնդիր, ֆորսմաժորային դեպքեր և այլն», - ասաց Բագրատյանը: ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանը նկատեց՝«բացառիկ դեպք» ձևակերպումը խնդրահարույց է, քանի որ կառավարությունը կարող է ցանկացած իրեն պետք եկած դեպք ներկայացնել որպես բացառիկ: ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը նկատեց՝ կառավարությունը առաջարկում է ԳԱԱ մասին օրենքը թողնել անփոփոխ և մերժել առաջարկությունները մի քանի պատճառով, որոնցից մեկի համաձայն՝ հիմնադիրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնել ակադեմիային տրամադրված գույքը, բացի այդ՝ փոխնախագահը նկատեց, որ բուհերում էլ են զբաղվում գիտությամբ և կարելի է գիտությամբ զբաղվել ապակեպատ շենքերում ևս, ինչին Բագրատյանն արձագանքեց. «Միանշանակ կարելի է, էդ դեպում, օրինակ, կարելի է առաջարկել, որ Մատենադարանը, որտեղ գրքեր են ընդամենը պահվում, տեղափոխել Խարբերդի դաչաներ, տեղ էլ կարելի է պահել այդ գրքերը, բայց գոյություն ունի ավանդույթ, ճարտարապետություն, քաղաքի դիմագիժ, արժեհամակարգ, որից հերթական անգամ դուք փոձում եք շեղվել ապակեպատ առաջարկություններով: Կարծում եմ՝ բացառապես հիմնավոր չէ ձեր որևէ առարկություն: Եթե նպատակ ունեք ԳԱԱ շենքը վաճառելու, պետք է ազնիվ հայտարարել այդ մասին», - ասաց պատգամավորը՝ նշելով, որ ինքը նման քննարկումը կդիտարկի որպես հայտարարություն այն մասին, թե ԳԱԱ հատկացված շենքը պատրաստվում են վաճառել: «Ինչի՞ եք դուք ուզում անպայման ԳԱԱ շենքը վաճառել: Խնդրում եմ՝ պատասխանել այդ հարցին», - դիմելով փոխնարարին՝ ասաց Բագրատյանը: Փոխնախարարն էլ հակադարձեց. «Չկա կառավարության կողմից այս պահի դրությամբ որևէ նպատակ դա վաճառելու և կխնդրեի, որ գոյություն չունեցող հարցի շուրջ կեղծ օրակարգ չստեղծեք, որովհետև այսօր շենքի վաճառքի օրակարգ դրված չէ», - ասաց Անափիոսյանը:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02