Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի մայիսի 22-ին կայացած արտահերթ նիստը քննարկել է ներկայացված ծրագրերի համար ակնկալվող միջոցների տրամադրման հարցը և հաստատել գումարի բաշխումն ըստ այդ ծրագրերի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «ՀՀ վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի N 486-Լ որոշմամբ ստեղծվել է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ և հաստատվել խորհրդի կազմը: Խորհրդի նախագահ է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը: 2019թ. մայիսի 17-ին Խորհրդի նախագահը հրավիրել է առաջին նիստը, որին մասնակցել են խորհրդի 22 անդամներից 21-ը, ինչպես նաև հրավիրվել են ազգային փորամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների ղեկավարները: Օրակարգի համաձայն միաձայն հաստատվել է խորհրդի աշխատակարգը: Օրակարգի մյուս հարցերը վերաբերում էին պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին հատկացված 20 մլն դրամի բաշխմանը և ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների ներկայացմանը: Բյուջեով ազգային փոքրամասնություններին հատկացված 20 մլն դրամի բաշխման կապակցությամբ որոշվել է 8.998.000 դրամը, ինչպես նախկինում, հավասարապես բաշխել 11 ազգային փոքրամասնությունների համայնքները ներկայացնող խորհրդի անդամ կազմակերպությունների միջև, իսկ 1 մլն 2 հազար դրամը փոխանցել կազմակերպություններից մեկին, այն է. «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ-ին՝ խորհրդի միասնական միջոցառումների կազմակերպման համար: Բյուջեով նախատեսված գումարի մնացյալ 10 մլն դրամը որոշվել է բաշխել համաձայն ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների կողմից (այդ թվում նաև՝ խորհրդի անդամ չհանդիսացող) ներկայացրած ազգային մշակույթի զարգացմանը, լեզվի և ինքնության պահպանմանը, ինչպես նաև իրավական դաշտում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացմանն ուղված առավել կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի՝ առավելություն տալով այն համայնքների ծրագրերին, որոնք չունեն պետականություն և մեծաթիվ են (եզդիական, ասորական, քրդական): Հաշվի առնելով այն, որ ոչ բոլոր կազմակերպություններն էին նիստին ներկայացրել համապատասխան ծրագրեր, առաջարկվել է այդ բացը լրացնել մինչև մայիսի 21-ը: Մայիսի 22-ին, ժամը 15:00-ին նշանակվել է խորհրդի արտահերթ նիստ ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերի քննարկման և հաստատման համար: Նախատեսված ժամին կայացած Խորհրդի արտահերթ նիստը քննարկել է ներկայացված ծրագրերի համար ակնկալվող միջոցների տրամադրման հարցը և հաստատել գումարի բաշխումն ըստ այդ ծրագրերի»,- նշված է հաղորդագրության մեջ:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02