Այսօր կառավարության հերթական նիստին Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը կառավարությանը ներկայացրեց ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը: Նա ներկայացրեց, որ համակարգի ձևավորման արդյունքում կրճատվելու են հսկայական հանրային միջոցներ, ժամանակ և ստեղծվելու են փոխվերահսկելիության ապահովման մեխանիզմներ:
«Պատկերավոր ներկայացնելու համար ասեմ, որ կարծում եմ, որ 2023 թվականի կառավարության որոշումների որոնման համար հենց այս շենքից հնարավոր կլինի համաժամանակյա ռեժիմով դիտարկել ՀՀ տարածքի ցանկացած անկյուն»,-ասաց նա:
Հարցի վերաբերյալ առարկություններ ուներ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ով ներկայացրեց, թե որն է Անշարժ գույքի կադաստրի հիմնական նպատակը: «Այն, ինչ կոլեգան թվարկեց, ընկնում է քաղաքաշինության մասին օրենքի, քաղաքաշինության կոմիտեի գործառույթների վրա: Մենք այդ գործառույթը չենք կարողանում իրականացնել մի պարզ պատճառով. մենք շատ ինֆորմացիա ունենք կուտակված, այդ շերտերը մեզ մոտ կան, բայց մենք չունենք ամենակարևորը՝ կադաստր, որի վրա կարող ենք դա նստեցնել: Հիմա փոխանակ մեր կոլեգան զբաղվի իր անմիջական գործով՝ այսինքն` կադաստրի կազմակերպմամբ, մտնում է ուրիշ գերատեսչությունների դաշտ: Պարոն Ավինյան, մենք այս հարցը մի քանի անգամ քննարկել ենք, բայց չգիտես ինչու այսօր առավոտյան հայտնվեց օրակարգում»,-ասաց նա:
Վարչապետը, արձագանքելով, նշեց. «Նախ եկեք պայմանավորվենք, մի քիչ կոռեկտ արտահայտվենք»: Նա հարցրեց, թե այս հարցը նախարարական կոմիտեով անցե՞լ է, և Վերմիշյանը նշեց, որ իրենք նույն կերպ դեմ էին, քանի որ կարծում են, որ իրենց արգումենտները շատ են:
«Մեզնից կարող են կողմ լինել, դեմ լինել, այդտեղ խնդիր չկա, ողբերգություն չկա, բայց եթե նախարարական կոմիտեում հարցը քննարկվել, անցել է և դեմ չի եղել, պետք է ի գիտություն ընդունենք»,-ասաց վարչապետը և հիշեցրեց, որ նախորդ անգամ կային առարկություններ երկու մարմնի կողմից և ԱԱԾ-ին ընդհանրապես չէին հրավիրել, թեև հարցը վերաբերում էր իրենց և ժամանակ տրվեց, որ հարցերը լուծվեն:
Վարչապետի այն դիտարկմանը, որ թեև քաղաքաշինության կոմիտեն նախարարների կոմիտեի նիստում չի քվեարկում, սակայն եթե նույնիսկ քվեարկեր, կլիներ մեկ դեմ և որոշումը միևնույնն է կանցներ, Վահագն Վերմիշյանը նկատեց. «Այդ դեպքում եթե առողջապահության նախարարության հարցը քննարկվեր և միայն առողջապահության նախարարը դեմ լիներ, հարցը կանցներ»:
Փոխվարչապետը Տիգրան Ավինյանը նշեց, որ թեև կադաստրի քարտեզի հետ ունենք խնդիր և պետք է լուծեն, սակայն նշեց, որ ինքը կողմ է նախաձեռնողական մոտեցմանը և կադաստրի պետական կոմիտեն նախաձեռնողական է եղել: «Մեզ պետք էր մեռյալ կետից շարժվել և այս շարժումը դրական եմ գնահատում, քանի որ ամեն անգամ պատասխանատվությունը իրար վրա գցելով, ոչ մի տեղ չենք հասնելու»,-ասաց նա:
Վարչապետը, ամփոփելով, ասաց, որ քանի որ նախագիծը կոմիտեում ընդունվել է, որոշումը կընդունեն: «Ինձ մոտ կանենք աշխատանքային քննարկում, որ հասկանամ մինչև վերջին դետալը, թե որն է հակասության պատճառը: Եթե պարզվի խնդիրը այնքան բարդ է, որ այլ որոշումով պետք է գնանք, մենք կգնանք այլ որոշումով»-ասաց նա:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02