ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցականի կողմից համադասարանցուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի դպրոցներից մեկի աշակերտը՝ ծնված 2004թ., տեղեկանալով, որ 2018թ. սեպտեմբերի 26-ին իր համադասարանցին և նույն դպրոցի մեկ այլ աշակերտ դպրոցում դասամիջոցի ժամանակ վիճաբանել են, և դրա վերաբերյալ դասերից հետո պարզաբանումներ կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, վերը նշված աշակերտների և նրանց ընկերների հետ գնացել է Ֆ.Նանսենի անվան այգի:
Նշված այգում վերջիններիս միջև վիճաբանություն է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ 2004թ. ծնված դպրոցականը տաբատի հետևի գրպանից հանել է ծալովի դանակը և հարվածել համադասարանցու կրծքավանդակի աջակողմյան հատվածին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո դանակը գցելով դեպքի վայրից քիչ հեռու՝ փախել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 15-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02