Օրեր առաջ Իտալիայում ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը՝ Մարգարիտա Գյուլումյանը, իր ֆեյսբուքյան էջում դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին՝ մանրամասներ հաղորդելով տեղի ունեցած վթարից հետո Իտալիայում ՀՀ դեսպանատան աշխատանքի վրա՝ տեղեկացնելով, որ հիասթափված է օտար երկրում սեփական երկրի պատկան մարմինների անուշադրությունից:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի պրն Նիկոլ Փաշինյան, հարգելի պրն Զոհրաբ Մնացականյան, երկրի հանդեպ հեղինակությունը սկսվում է պետության սահմաններից դուրս օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների իրենց գործառույթների շրջանակում վարած քաղաքականությունից:
ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին գոյատևող վերը նշված կառույցների անգործությունն առաջինը ոչ միայն վնասում է տվյալ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացու շահերը, այլ նաև հիմք է ստեղծում ՀՀ հանդեպ որպես պետություն անլուրջ վերաբերմունքին:
Այն, որ Իտալիայում տեղի ունեցած ավտովթարի, ՀՀ քաղաքացիների իրավիճակի մասին օֆիցիալ տեղեկատվությունը հակասում է եղելությանը, դա հարցի մի կողմն է:
Հիվանդանոցի գլխավոր տնօրենի հետ մինչ այժմ միայն մեր երկրի պատկան մարմինն է, որ ոչ մի կապ չի հաստատել /արձանագրենք անցել է 3 օր/:
Լինելով ՀՀ քաղաքացի, օտար երկրում սեփական երկրի պատկան մարմինների անուշադրությունը պարարտ հող է ստեղծում մեծ հիասթափությամբ արձանագրելու, որ համարվում ենք մի երկրի քաղաքացի, որը դեմագոգիայից բացի ուրիշ այլ բանի ընդունակ չի:
Իսկ, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված *Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են* նորմերը լոկ գրված են թուղթ սևացնելու համար:
Հարգանքներս Իտալիայում գտնվող Ղազախստանի, Ռուսաստանի, Վրաստանի հյուպատոսարանների ներկայացուցիչներին»:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02