Մայիսի 26-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արազափ համայնքում ուժգին քամի է սկսվել, որը մեծ վնասների պատճառ է դարձել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քամին այնքան ուժգին է եղել, որ Արազափ գյուղի ակումբի թիթեղյա տանիքն ամբողջությամբ պոկել և մի քանի տասնյակ մետր շպրտել է` վնասելով ակումբի դիմաց գտնվող Մարինե Խաչատրյանի տունը և հարակից շինությունը, այդ թվում՝ ջերմոցը: Ուժեղ քամին վնասել է նաև փողոցով անցնող էլեկտրալարերը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Գազպրոմի» աշխատակիցներն օպերատիվորեն են ժամանել, սակայն «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության պատասխանատուները միայն 2 ժամ հետո են գյուղ այցելել: Որոշ տներ էլ հոսանքազրկվել են: Բնակիչները սպասում են նաև, թե Արմավիրի մարզպետարանից երբ կժամանեն պատասխանատուները:
Արմավիրի մարզում սա միակ գյուղը չէ, որտեղ ուժեղ քամու առաջացած հետևանքով մարդիկ են տուժել: Կան ևս մի քանի գյուղեր, իսկ Մյասնիկյան գյուղում էլ կարկուտն է իր սև գործն արել՝ վնասելով 20-ից ավելի գյուղացիների ցանքատարածություններն ու այգիները:



20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02