ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ ապագայում կպատմի իր ծրագրերի մասին: Այս մասին «Նորությունների դաշնային գործակալության» հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նա նշել է, որ այժմ Քոչարյանն իր աշխատավայրում է, իրեն լավ է զգում: «Առողջականը նորմալ է, եւ մնացած ամեն ինչ լավ է: Երեկ 40 րոպե հիվանդանոցում է եղել: Դա պլանային հետազոտություն էր: Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա մոտ ապագայում նա դրանց մասին կպատմի՝ լրագրողների հետ զրույցում կամ այլ ձեւաչափով՝ հոդված, հայտարարություն: Դա տեղի կունենա մոտ ապագայում»,- ասել է Սողոմոնյանը: Նրա խոսքով՝ ԶԼՄ-ներն ուռճացնում են Հայաստանում տեղի ունեցած փողոցային ակցիաների մասշտաբները: «Չէի ասի, թե Երեւանում նման լարված իրավիճակ է: Վերջին իրադարձությունները կապված էին դատարանների արգելափակման հետ»,- նշել է նա:
Բացի այդ, նա ասել է, որ Քոչարյանի ազատ արձակման հետ կապված զանգվածային անկարգությունների մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանի ազատ արձակմանը, Սողոմոնյանը վստահ է, որ ձերբակալությունն անօրինական էր: «Այժմ կալանքը հաղթահարված է: Այդ գործով ամեն ինչ բացարձակ անօրինական էր: Ռոբերտ Քոչարյանի գործը կարված է սպիտակ թելերով, դրանում այնքան հակասություններ կան, որ այն, իմ կարծիքով, իրավական հարթությունից, ինչպես նաեւ առողջ մտքից դուրս է գտնվում: Եվ մի օր ազատ արձակումը պետք է տեղի ունենար»,- վստահություն է հայտնել է Սողոմոնյանը:
NEWS.am
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02