Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պաքարի պատմության թանգարանում մայիսի 28-ին հանդիսավոր արարողությամբ կբացվի Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթող: Վեց մետր բարձրությամբ կարմիր տուֆից կերտված համալիրը` կառուցված Տորոնտոյում Հայաստանի պատվո հյուպատոս Վան Լապոյանի բարերարությամբ, հեղինակել են ճարտարապետ Հայկ Ասատրյանը եւ քանդակագործ Արտակ Համբարձումյանը: Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց ճարտարապետը` հուշարձանը տեղադրվել է զանգաշտարակի մոտակայքում, այնտեղ, ուր թաղված են արցախյան ազատամարտիկները: Խորհրդանշական սինվոլներն են` սուրը, արծիվները, հավերժության խորհրդանիշը: «Հուշարձանի մեջտեղում հավերժությունից «ծնվող» սուրն է, որը հաղթանակներով եկել է դարերով: Խորհրդանշում է մեր պատմության փառահեղ էջերը, ազատությունը: Թուրը` աջ եւ ձախ կողմերից «պաշտպանում» են երկու արծիվները, որոնք իրենց հերթին խորհրդանշում են սահմանին կանգնած խաղաղություն պաշտպանող զինվորներին: Հուշարձանի կենտրոնում հավերժության նշանն է: Թուրը ծնվելով հավերժությունից` երկնասլաց մխրճվում է երկինք: Թրի գաղափարը գալիս է Ռաֆայել Իսրայելյանի չիրագործված նախագծից, ըստ որի` զանգաշտարակների փոխարեն դա պիտի լիներ: Այս հուշակոթողը կարծես գալիս է համալրելու, ինչու չէ նաեւ ամբողջացնելու Իսրաելյանի նախագիծը»,-մանրամասնեց Ասատրյանը:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02