Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ չի ընդունել խոշոր ներդրում անելու ցանկություն հայտնած ներդրողին: Տեղեկություններ կան, որ հոլանդացի գործարարը ցանկացել է 90 մլն դոլարի ներդրումներ կատարել քաղավիացիայի ոլորտում, փորձել է հանդիպել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի հետ, սակայն մերժել են հանդիպումը:
«Պետք է հասկանալ, ներդրողն ինչու է ուզում ինձ հետ հանդիպել: Եթե այդ հարցի պատասխանն ունենանք, կարող է շատ դեպքերում հասկանանք, որ ներդրողը այնքան էլ իրական ներդրող չէ: Այսինքն՝ եթե ուզում է հանդիպել փոխվարչապետի հետ, դա կարող է ունենալ մի քանի պատճառ: Ենթադրաբար ինչ-որ արտոնություններ է պահանջում, որպեսզի այդ ներդրումն իրականանա»,- ասաց Ավինյանը:
Նա նշեց, որ դա նշանակում է առհասարակ ավիացիոն շուկան խեղաթյուրել ու որոշ ընկերության ինչ-որ արտոնություն տալ:
«Ես չեմ կարծում, որ մենք մեկ ընկերությանը յուրահատուկ արտոնություն կարող ենք տալ և մնացածի գործառույթները խաթարենք: Մենք պետք է հավասար արտոնյալ պայմաններ ապահովենք բոլորի համար»,- նշեց Ավինյանը:
Նա ասաց, որ իր դռները երբեք փակ չեն եղել, եթե իրական ներդրողներն ունեն որևէ խնդիր, իրենք միշտ կարող են հայտնվել փոխվարչապետի սենյակում:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02