ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն առաջարկում է մայիսի 28-ը ոչ թե Հանրապետության օր անվանել, այլ Անկախության: Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած ճեպազրույցում Պարույր Հայրիկյանն ասաց, որ Սարդարապատը կերտողներն ընդամենը ինքնապաշտպանական կռիվ էին մղում, սակայն բոլորիս համար ակնհայտ է, որ փաստորեն այդպես Հայաստանը վերակերտեց իր անկախությունը:
«Գալով մեր օրերին՝ ես պետք է ընդգծեմ մի մի տխուր փաստ: Այս տոնական օրը շնորհավորելով բոլորին՝ ես չեմ կարող իմ վրդովմունքը զսպել: Ուղղակի անպատկառություն է: 1919 թվականին այս օրերին նշվեց Հայաստանի անկախության մեկամյակը: Հայաստանի պառլամենտն այն ժամանակ որոշեց, որ մայիսի 28-ը լինելու է Հայաստանի անկախության օրը: Մեզ համար մայիսի 28-ն անկախության փարոս էր: Հիմա եկել են, նախ կոչեցին Առաջին հանրապետության օր, հետո հիմա արդեն Տոների և հիշատակի մասին օրենքով կոչվում է պարզապես Հանրապետության օր»,- ասաց նա:
Հայրիկյանը նշեց, որ օրերս դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով վերջապես այդ քայլը կատարել, փոփոխություն անել, որովետև Հայաստանում որևէ քաղաքական ուժ չի ընդդիմացել այդ առաջարկին: «Իհարկե, հայ միջազգայնագետներն առաջարկում են ավելացնել նաև վերականգնում բառը, որովհետև մեր իրական անկախությունը սկսվում է Հայկի ու Բելի կռվից:
Այսինքն՝ օգոստոսի 11-ը նշել որպես հայ ազգի կայացման ու հայության անկախության օր, իսկ մայիսի 27-ը անկախության վերականգնման օր:
Նա ասաց, որ վարչապետից դեռ պատասխան չի ստացել»,- հավելեց Հայրկյանը:
Նա անդրադարձավ նաև սեպտեմբերի 21-ի խորհրդին:
«Իմ ստեղծած օրը, որը ես կոչել եմ Ինքնորոշման օր, որի հետ իրենք ոչ մի կապ չունեն, իրենք կոչում են Անկախության օր: Ախր ձեզ ո՞վ է այդպիսի անպատկառություն ներարկել: Դուք կարող եք ձեր զավակին ինչպես ուզում եք կոչեք, բայց իմ զավակի անունը ես եմ դրել: Եվ ի վերջո 1991 թվականի սեպտեմբերի 21-ը կոչելով անկախության օր՝ մենք անտեսում ենք ոչ միայն մայիսի 28-ը, այլ նաև օգոստոսի 23-ը: 1990 թվականին Հայաստանի խորհրդարանն ընդունել է անկախության հռչակագիր: Ես պարտավոր էի անդրադառնալ այս հարցին: Երևի աշխարհի ոչ մի երկրի քաղաքական գործիչներ էս մակարդակը չունեն, բթամտության հարցում մենք կարող ենք առաջին տեղում լինել: Կամ գուցե ինչ-որ բան, որը կապված է ԱԻՄ-ի հետ, ցա՞վ է առաջացնում»,- հայտարարեց նա:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02