Մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, Հայաստան է ժամանել Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերաբացելու ակնկալիքով:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է ՀՀ կառավարության 2002 թվականի որոշմամբ։ ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի որոշմամբ «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է` միանալով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Թանգարանի լրիվ անվանումն է «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Գագիկ Թամանյանը փաստում է՝ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը փակվել է 2016 թվականին՝ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանի ուժերով: «Ալեքսանդր Թամանյանին առնչվող 1000-ից ավելի ցուցանմուշներ կային այնտեղ, իսկ այժմ ոչ մի ցուցանմուշ չկա: Խոստացել էին, որ վերակազմավորվելիք կառույցը կրելու է Ալեքսանդր Թամանյանի անունը, սակայն այդպես չեղավ: 2016 թվականից սպասում եմ, որ ինչ-որ բան կլինի թանգարանի վերաբերյալ: Եկել եմ Հայաստան՝ պայքարելու այս անարդարության դեմ, և դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին»,-նշում է Գագիկ Թամանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում բազմաթիվ շենքեր կան, որոնք կարելի է օգտագործել որպես Ալեքսանդր Թամանյանի թանգարան, և այդ հարցով դիմել է պետական այրերին, սակայն այժմ դժվարությունների է բախվում: Ցանկություն ուներ հանդիպելու Հայկ Մարությանին, սակայն հանդիպել է քաղաքապետարանի աշխատակիցներից մեկին, ով խոստացել է քաղաքապետին ներկայացնել խնդիրը: Սակայն Գագիկ Թամանյանի խոսքով՝ ինքը վստահ չէ, որ սայլը տեղից կշարժվի:
«Կարծում եմ, որ Թամանյանի մեծության մարդը պե՛տք է ունենա իր անձնական թանգարանը: Նրա հետ կապված բազմաթիվ արժեքավոր նմուշներ կան, որոնք այսօր որևէ տեղ չեն ցուցադրվում: Հայաստանում չի գտնվի որևէ մեկը, ով կասի, թե Թամանյանն արժանի չէ առանձին թանգարանի»,-նշում է Գագիկ Թամանյանը:
Հավելենք, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտն իրականացնում էր Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական ժառանգության ըստ պատշաճի պահպանումը և մասսայականացումը, Ալեքսանդր Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմատնտեսական, անձնական և ցուցադրական այլ նյութերի հավաքումը, պահպանումը և հաշվառումը, վերականգնումը, համակարգումը և դրանց հիման վրա գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, Ալեքսանդր Թամանյանի գործունեության ազդեցության ուսումնասիրումն արվեստի, տնտեսության, Հայաստանի միջազգային ճանաչման, հնագիտության և այլ ասպարեզներում։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02