ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) իրազեկում է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում որոշ դեղատներում, ի թիվս ՀՀ-ում չգրանցված և առանց առողջապահության նախարարության կողմից ներուծման ժամանակ հավաստագրված դեղերի, հայտնաբերվել են նաև դեղեր (ինսուլինի որոշ տեսակներ և Դիաբետոն ՄՌ դեղահատեր), որոնք վաճառքի ենթակա չեն (տուփերը կնքված են «վաճառքի ենթակա չէ» կնիքով), գնված են պետության կողմից կենտրոնացված կարգով և նախատեսված են շաքարային ու ոչ շաքարային դիաբետով հիվանդներին անվճար հատկացնելու համար։ Տեսչական մարմինը կոչ է անում դեղատնային գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարողներին զերծ մնալ նշված դեղերի ապօրինի ձեռք բերումից և իրացումից։ Միաժամանակ՝ դեղատներում դեղերի վրա «վաճառքի ենթակա չէ» կնիքի կամ նրա հետքերի առկայության դեպքում տեսչական մարմինը կոչ է անում զերծ մնալ դրանց ձեռք բերումից և կիրառումից, և օգտվել բջջային հեռախոսի «Tax Stamp» հավելվածով՝ դրանց առողջապահության նախարարության կողմից ներմուծված լինելը պարզելու նպատակով։ Նմանատիպ դեպքերին համապատասխան իրավական ընթացք տալու նպատակով խնդրում ենք դիմել Տեսչական մարմին, հասցե` Երևան 0047, Ա. Արմենակյան 129, Հեռ.` (374 10) 65-05-53, 65-46-95, էլ. փոստ` [email protected]։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02