Մայիսի 31-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
Նիստի օրակարգում ներառված էր ԱՊՀ հետագա զարգացմանն ու արդիակականացմանը, ինչպես նաև կառույցի իրավապայմանագրային հենքի կատարելագործմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների ձևաչափով և ընդլանված կազմով կայացած քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ինովացիոն ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությանը ու մտավոր սեփականության օբյեկտների ոլորտում իրավունքների պաշտպանության հարցերով մաքսային մարմինների փոխգործակցությանը։
Քննարկումների արդյունքներով ստորագրվել է մեկ տասնյակ փաստաթուղթ, մասնավորապես՝ գիտության հիմնարար ուսումնասիրությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման, թանգարանային գործում համագործակցության, ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների, ապրանքների մաքսային ձևակերպման ու վերահսկման կարգի կանոնարգման վերաբերյալ:
Փոխվարչապետ Գրիգորյանը, անդրադառնալով ԱՊՀ երկրներում առաջատար տեխնոլոգիաների զարգացման հարցերին և կարևորելով վերջիններիս կիրառումը տնտեսության տարբեր բնագավառներում, վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը կիսվել սեփական փորձով տնտեսական փոխգործակցության ընթացքում։ Միաժամանակ ընգծել է ԱՊՀ ձևաչափում էներգետիկայի, տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցման ոլորտներում հեռանկարային ուղղություններով փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետևողական ջանքերի կարևորությունը։
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02