Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ)՝ որպես տնտեսագիտական մտքի կենտրոն, ցանկանում է իր հարկի տակ համախմբել Հայաստանի բոլոր որակյալ մասնագետներին, որոնք ոչ միայն համալսարանական միջավայրերում են, այլև պրակտիկ ոլորտում, պետական համակարգում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են.
«Զարգացման նոր շրջանում գտնվող Տնտեսագիտական մայր համալսարանն այս նպատակն իրագործելու համար հայտարարել է դասընթացների թափուր դասաժամերի մրցույթ՝ հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը»:
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը բոլոր լավագույն մասնագետներին կոչ է անում դիմել մրցույթին՝ հավաստիացնելով՝ մրցույթը լինելու է գերիրական և գերարդար, որովհետև մեր միակ նպատակը լավագույն մասնագետներին ներգրավելն է»:
«Երկրում առկա իրական մասնագետների գիտելիքի, հմտությունների ու կարողությունների վերարտադրությունը և կրթության միջոցով տարածումը մեր գոյատևման ու տնտեսության զարգացման միակ փրկությունն է աշխարհաքաղաքական դժվարին իրավիճակում և սահմանափակ ռեսուրսների պարագայում: Պետք է սթափվել, լրջանալ և գիտակցել, որ սա ազգային անվտանգության կարևորագույն, համար մեկ խնդիրն է»,- աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է Տնտեսագիտական բուհի ղեկավարը։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02