Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի համակիրների հետ մայիսի 29-ին տեղի ունեցած դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում երկու անձ կալանավորվել է: Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Դատարանի որոշմամբ երկու անձ կալանավորվել է»,- ասաց Հարությունյանը:
Մայիսի 30-ին Երևանում հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին էին բերման ենթարկվել Ալեքսեյ Բ.-ն, Հայկ Մ.-ն, Վրեժ Ա.-ն և Ռոլանդ Ա.-ն: Կասկածանքով բերման ենթարկվածներից Ալեքսեյ Բ.-ն ու Ռոլանդ Ա.-ն ձերբակալվել էին:Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդ. 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258 հոդ. 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հարուցվել է քրեական գործ:
Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր. «Մայիսի 29-ի գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում , այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ»: Զոհեր և վիրավորներ չկան:
Ավելի վաղ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, որ Սամվել Բաբայանի համակիրների հետ մայիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի գործն ամբողջությամբ բացահայտվել է: Վանեցյանի խոսքով` դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02