«Փաստ» թերթը գրում է. «ԲԴԽ նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո այս պաշտոնի համար շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ: «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ, ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնում կարող է առաջադրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Բացի այդ, կան տեղեկություններ, որ անցումային արդարադատության ներդրման ամբողջ մտահղացումը պատկանում է Ն. Բաղդասարյանին և փաստաբան, ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին:
Անդրադառնալով ԲԴԽ նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցին՝ Ն. Բաղդասարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Նախ՝ ցանկություն չունեմ, երկրորդը՝ չափանիշներին չեմ համապատասխանում»: Ինչ վերաբերում է անցումային արդարադատության ներդրմանը, պատգամավորն իր մասով ուղղակի պատասխան չտվեց, այլ ուղղակի նշեց. «Գրեթե բոլոր պետություններում, որտեղ եղել է հեղափոխություն, անցումային արդարադատություն է իրականացվել: Ես, ճիշտն ասած, չեմ կարող մտաբերել մի պետություն, որտեղ տեղի է ունեցել հեղափոխություն, բայց անցումային արդարադատություն չի եղել: Սա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային այլ փաստաթղթերով ամրագրված ընթացակարգ է, և նախաձեռնությունը, որպես կանոն, հենց ՄԱԿ-ից, միջազգային կազմակերպություններից է գալիս:
Մինչև հեղափոխությունը ես այլ պետություններում ներգրավված եմ եղել այդ գործընթացներում: Ծանոթ եմ գործընթացներին և շահագրգռված եմ, որ ՀՀ-ում անցումային արդարադատությունը պատշաճ ձևով իրականացվի»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02