ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեղատան աշխատակցի նկատմամբ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2019 թվականի մարտի 31-ին՝ ժամը 01:00-ին, Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1992 թվականին, մուտք է գործել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում գտնվող դեղատներից մեկը և ի ցույց դնելով իր մոտ առկա ատրճանակը, դեղատան աշխատակցի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հափշտակել է դրամարկղում առկա գումարը և դիմել փախուստի:
Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 27-ամյա երիտասարդը, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և իր տան նկուղային հարկում ապօրինի պահել է 70.01 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս բնակարանի խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1992թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02