ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նկատում է, որ սոցիալական ցանցերում հասարակությունը, կարծես թե, բաժանվել է երկու խմբերի՝ հեղափոխականների և հակահեղափոխականների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանն այս մասին խոսեց Ազգային ժողովում՝ անդրադառնալով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին: «Ձեր խոսքում նշեցիք ատելության խոսքի աճի մասին։ Խոսքը, կարծես թե, վերաբերում է սոցիալական ցանցերում տիրող վիճակին: Արդյոք սոցցանցերում ատելության խոսքի հստակ ուղղորդում նկատում եք»,-հետաքրքրվեց պատգմավորը:
Թաթոյանը նշեց, որ սոցիալական ցանցերում վիճակը լավագույններից չէ: «Այն խիստ մտահոգիչ է: Սոցիալական ցանցերից դուրս իրականությունը, կարծում եմ, որ բոլորովին այլ է: Փողոցում ժպտացող մարդը կարող է ատելություն, վիրավորանք պարունակող գրառումով հանդես գալ սոցիալական ցանցում: Այն մտահոգիչ դրսևորումներ ունի: Հասարակությունը կարծեք թե բաժանված է խմբերի՝ անմիջապես իրար պիտակելով հեղափոխական, հակահեղափոխական և վիրավորական բառերով»,-ասաց ՄԻՊ-ը:
Թաթոյանի կարծիքով՝ այդ հարցում մեծ դեր ունեն հանրային իշխանության մարմինները՝ իրենց գործով, խոսքով, օգտագործվող բառերով, որպեսզի նպաստեն համերաշխության մթնոլորտի ձևավորմանը: Նրա կարծիքով՝ սոցիալական ցանցերում լարվածության ֆոնը շատ է, ներկա վիճակը երկարաժամկետ հեռանկարում բռնություն գործադրելու տեսանկյունից համարվում է վտանգավոր: Նա համաձայնեց պատգամավորի հարցադրմանը, որ սոցիալական ցանցերում երբեմն նկատվում են ուղղորդումներ, սակայն դժվարացավ նշել, թե դրանք որտեղից են:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02