ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի և Իտալիայի Տուշայի համալսարանների միջև շարունակվում է սերտ համագործակցությունն ու կրթական փոխանակման ծրագրերը: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունն Իտալիայում հանդիպեց Տուշայի համալսարանի Կրթական գրասենյակի և որակի պատասխանատու Պաոլո Կապուանիի հետ, որը ներկայացրեց ծրագրային հավատարմագրման գործընթացն ու առանձնահատկությունները, չափանիշներն ու ուսանողների/դասախոսների գոհունակության արդյունքների վերլուծության ձևաչափերը: Քննարկվեցին կրթության մեջ հետազոտական բաղադրիչը և դրա չափման ցուցանիշները, ներկայացվեց նաև ասպիրանտական կրթական ծրագրերի հավատարմագրման գործընթացը:
Այնուհետև տեղի ունեցավ կրկնակի դիպլոմներին նվիրված հանդիպումը, որի ընթացքում վերջնական տեսքի բերվեցին կրկնակի դիպլոմների շնորհման մասին համաձայնագիրը և ուսումնական պլանները: Տուշայի համալսարանի «Տնտեսագիտություն և կառավարում» դեպարտամենտի ուսումնական ծրագրերը նախագծվում են պրոֆեսիոնալ ընկերությունների և ֆիրմաների համագործակցությամբ, որպեսզի խթանեն կրթությունը և վերապատրաստումը՝ նկատի ունենալով աշխատանքային հեռանկարները: Այսպիսի մոտեցումը նպաստում է հետագայում ուսանողների՝ աշխատանքի տեղավորմանը և ուսումնառության ընթացքում իրականացվող պրակտիկաների կազմակերպմանը:
DEIM դեպարտամենտի առաջարկած դասընթացներն իրականացվում են մեկ փուլով՝ 3-ամյա ուսուցում՝ բակալավրի աստիճանի շնորհմամբ, որին հաջորդում է մագիստրատուրան՝ 2 տարի ուսուցմամբ։
Քննարկումների արդյունքներում որոշում կայացվեց կրկնակի դիպլոմի շնորհման համաձայնագիր կնքել ոչ միայն «Ֆինանսական վարչարարություն», այլև «Շուկայաբանություն և որակ» մասնագիտություններով: Այդ իսկ նպատակով հանդիպում կազմակերպվեց «Շուկայաբանություն և որակ» կրթական ծրագրի ղեկավար Բարբարա Աքվիլանիի հետ: Հանդիպմանը մանրամասն քննարկվեցին ուսումնական պլանների համապատասխանության և առարկաների բաշխվածության հետ կապված հարցերը: Կրկնակի դիպլոմի շնորհման համաձայնագիրը նախատեսվում է կնքել այս տարվա հուլիս ամսին:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02