ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նորանշանակ տեղակալ Լիլիա Շուշանյանի հայտարարագրի վերաբերյալ Tert.am-ի հրապարակման վերաբերյալ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հանդես է եկել պարզաբանմամբ: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Tert.am կայքի կողմից սույն թվականի հունիսի 4-ին «30,000,000 ՀՀ դրամ և 55,000 ԱՄՆ դոլար. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նորանշանակ տեղակալ Լիլիա Շուշանյանի հայտարարագիրը» վերնագրի ներքո հրապարակված հոդվածում ներկայացված թվերը և տվյալները չեն համապատասխանում փոխնախարարի կողմից լրացված եկամուտների հայտարարագրի իրական բովանդակությանը։ Իրականում Լիլիա Շուշանյանը հայտարարագրել է 1 բնակարան և հանձնել է 8000 դոլար փոխառություն: Փոխնախարարը հայտարարագրել է հետևյալ դրամական միջոցները. 3,4 միլիոն դրամ, 2800 դոլար, 1300 եվրո:
Վերջինիս եկամուտները կազմել են 16 միլիոն 731 դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից. նվիրատվություն - 15 միլիոն դրամ, աշխատավարձ - 1 միլիոն 472 հազար դրամ, այլ եկամուտներ - 258 հազար 600 դրամ:
Ընդ որում, հայտարարագրում նշված նվիրաբերության գումարը՝ 15 մլն դրամը, նույն բնակարանի շուկայական արժեքն է: Հոդվածում նաև նշված է, որ փոխնախարարը ներկայացրել է տարեկան հայտարարագիր, այնինչ իրականում ներկայացվել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր։
Տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն փոխնախարարն այս պահին չունի:
Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, պահանջում ենք օրենքով սահմանված ժամկետներում և կարգով հերքում տարածել այդ տեղեկատվության վերաբերյալ»։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02