ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ անդամի թեկնածուի համար Վահե Գրիգորյանի թեկնածություն առաջադրելու մեջ որևէ իրավական խնդիր չի տեսնում։
Ինչ վերաբերում է հարցին, որ փաստաբան Վահե Գրիգորյանի ՍԴ թեկնածությունը արդյոք լեգիտիմ է, եթե նա ժամանակին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ոչ լեգիտիմ է համարել, Անդրանիկ Քոչարյան ասաց, որ Վահե Գրիգորյանը ժամանակին ներկայացրել է իր տեսակետը։ Նա նաև նկատեց, որ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելը որևէ դատական ատյանում չի վիճարկվել։
«Վահե Գրիգորյանը բոլոր տուժողների սիրելին է եղել՝ իր գիտելիքներով ու ապրած կյանքով։ «Մարտի 1»-ի տուժողների, Բուզանդի փողոցի տուժողների սիրելին է եղել, դրա համար էլ փորձել են նրան մեկուսացնել։ Որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել տվյալ թեկնածուի թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ բարոյական նկարագիրը։ Նրա թեկնածությունը կարևոր գործընթաց է դատաիրավական համակարգի փոփոխությունների համար»,- ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը, խոսելով ՀՅԴ–ականների «Ես եմ ծեծել» անունն ստացած ակցիայի մասին և անդրադառնալով հարցին, թե սա հետևանք չէ՞ տևական ժամանակ համացանցում առկա անհանդուրժող մթնոլորտին, ասաց, որ ընդհանրապես պետք է դատապարտել բռնությունը։
«Ընդհանարապես նախկին ասացվածք կար՝ սովետական միլիցիան ծեծին դեմ է։ Ընդհանրապես պետք է դատապարտել բռնությունը, իրավապահ մարմինները համապատասխան գնահատական անմիջապես կարող են տալ։ Սա կոնկրետ գործողություն է, որն իր մեջ բռնություն է պարունակում»,- ասաց նա։
Հարցին, թե ակտիվիստների կողմից Արցախի նախագահի գլուխը քարերով ջարդելու կոչը բռնություն չէ՞ր, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ մամուլի հրապարկումները պետք է վերցնել հիմա ու համապատասխան գործ հարուցել։ Իսկ Արցախի նախագահի գլուխը ջարդելը բռնության կոչ է, իրավապահ մարմինները պետք է ոչ միայն դատապարտեն, այլ պարզեն հետևանքներն ու կանխեն դրանք»։
Նշենք, որ Ջիվան Աբրահամյանի կողմից Բակո Սահակյանի հասցեին հնչեցված սպառնալիքների փաստով քրգործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմ չլինելու հիմքով։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02