Սոցիալական ցանցերի ղեկավարությունը պետք է ավելի ինտենսիվ կերպով տեղեկություններ տրամադրի սոցցանցերին: Այդ մասին հայտնել է ԳԴՀ-ի Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մասենը գերմանական Rheinische Post պարբերականին տված հարցազրույցում, հայտնում է DW-ին: Մասենի կարծիքով, սոցցանցերը «ջիհադիստների հաղորդակցության կարեւորագույն միջոց են դարձել», այդ պատճառով անհրաժեշտ է «անվտանգության ծառայությունների սերտ համագործակցությունը սոցիալական ցանցերի ղեկավարության հետ»: ԳԴՀ-ի Ներքին գործերի նախարարությանը կից խորհրդարանական պետքարտուղար Գյունտեր Քրինգսը կոչ էր արել արագացնել տվյալների փոխանակումը սոցցանցերի եւ իշխանությունների միջեւ` պահպանելով իրավական պետության սկզբունքները: Ավելի վաղ Գերմանիայի մի քանի դաշնային երկրամասի իշխանությունները հանդես էին եկել նորմ մտցնելու օգտին, որը սոցիալական ցանցերին, մասնավորապես` Facebook-ին կպարտավորեցներ իրավապահ մարմինների պահանջով օգտատերերի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ տրամադրել: ԳԴՀ-ի դատախազությունը, ոստիկանությունը եւ հատուկ ծառայություններն ամեն օր Facebook-ին ավելի քան տասը հարցում են ուղարկում օգտատերերի անձնական տվյալների տրամադրման մասին, բայց ղեկավարությունը բավարարում է նման հարցումների ընդամենը 37 տոկոսը:
17:43
17:18
17:02
14:52
14:23
14:06
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44