ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն Է, որն արժանի Է դրան: Այդ մասին հունիսի 7-ին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Սան-Ֆրանցիսկոյում ելույթ ունենալով հասարակական համաժողովում: «Մեր բնակչության ավելի քան 80 տոկոսը պաշտպանում Է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը»,-վարչապետի խոսքը մեջբերել Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Վարչապետը նաեւ նշել Է, թե հասկանում Է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը տեղի չի ունենա մեկ օրվա ընթացքում, այն կախված Է աշխարհաքաղաքական համատեքստից: Վրացական կառավարության ղեկավարն ԱՄՆ-ում Է գտնվում հունիսի 5-ից: ԱՄՆ-ը վարչապետի այցի գլխավոր նպատակն ամերիկյան խոշորագույն կորպորացիաների ղեկավարներին Վրաստանի ներդրումային կլիմային ծանոթացնելն Է: Նա Սան Ֆրանցիսկոյում արդեն հանդիպում Է ունեցել ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ամերիկա-իսրայելական խոշոր ընկերության հիմնադիրներից մեկի հետ: Բախտաձեն ԱՄՆ-ում կգտնվի մինչեւ հունիսի 14-ը: Այդ ընթացքում ծրագրված են նաեւ Վաշինգտոնում նրա պաշտոնական բանակցությունները ԱՄՆ-ի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Վրաստանը փորձում Է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ եւ ԵՄ-ի հետ մերձենալ 1990-ական թվականներից: 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում հայտարարվել Է, որ Վրաստանը եւ Ուկրաինան անպայմանորեն կդառնան դաշինքի անդամներ։
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02