«Սասնա ծուռ» Պավլիկը բաց նամակ է գրել հայ իշխանավորներին (հենց այդպես էլ ստորագրել է` ծուռ Պավլիկ): Իր խելքի համար զարմանալի գիտելիքներ է ցուցաբերում: Պարզվում է, ծուռ Պավլիկը տեղյակ է Դանցիգից, Բրեստից, նա համոզված է, որ հայերն իրավունք չունեն հող հանձնելու, իբր դրանք պատերազմով ենք ձեռք բերվել և չեն կարող վերադարձվել, ինչպես անհնար է այսօր Գերմանիայի համար ստանալ Դանցիգը կամ Քյոնիկսբերգը: Եթե Պավլիկի նամակը գրողը մի քիչ էլ գրագետ լիներ, ապա կգրեր նաև Ավստրիայի և Նորվեգիայի մասին, որոնք ազատագրվել են Սովետական բանակի կողմից, բայց պատերազմից հետո վերադարձվել են: Ասում եմ սա նրա համար, որ ամեն գրավածը չէ, որ հնարավոր է պահել կամ պետք է պահել, և այս պարզ ճշմարտությունն ի վիճակի չէ հասկանալ ոչ ծուռ Պավլիկը, ոչ նրա սպիչռայթերը: Ինչևէ, նամակը գրված է, ծուռ Պավլիկն էլ բավարարված է իր ինտելեկտի արգասիքով:
Բայց մեկ հարց մնում է անպատասխան: Տարածքների վերադարձի հարցը բացվեց 2007-ին` Վարդան Օսկանյանի և Ռոներտ Քոչարյանի ընդունած Մադրիդյան սկզբունքներով: Բայց ծուռ Պավլիկը զարմանալիորեն հանդուրժեց դա, ավելին, նա սկսեց ընտրակեղծիքներ կատարել հանուն Սերժ Սարգսյանի հաղթանակի 2008-ին: Տեսնես ո՞րն էր պատճառը: Գուցե ծուռ Պավլիկը 2007-ին տառաճանաչ չէր և ի վիճակի չէր կարդալ, թե ինչ ասել է Մադրիդյան սկզբունքնե՞ր: Գուցե 2007-ին ծուռ Պավլիկն ամենևին էլ հայրենասեր չէր և նոր է սկսել սիրել իր հզոր հայրենի՞քը: Գուցեները շատ են, բայց իրականությունը մեկն է` ծուռ Պավլիկը դարձավ ընդդիմադիր, հողերն էլ դրա համար լավ բացատրություն դարձրեց, քանզի լափն էր կտրել ծուռ Պավլիկի գլխից, իսկ նա սովորական մարդու նման չէր կարող ապրել` նա ազգի հերոս Պավլիկն էր: Հետագան արդեն բոլորին հայտնի է` բեյրութցի Սեֆիլյան, «Հըզբոլլահի» հայկական տարբերակի ստեղծում, «Սասնա ծռեր», ՊՊԾ գնդի գրավում, երկու ոստիկանի սպանություն, «Սասնա ծռերի» կողմից կատարած ծայրահեղ լկտիություն (պատանդների մասով):
Դե, իսկ հիմա էլ ծուռ Պավլիկը նստած տեղը երգեր է երգում, նամակներ է գրում, չի բացառվում, որ վաղն էլ սիմֆոնիա գրի. եթե ինչ-որ մի տառաճանաչ Պավլիկի համար նամակ գրեց, մեկ այլ նոտաճանաչ էլ կարող է Պավլիկի անունից սիմֆոնիա գրել: Այնպես որ մենք դեռ շատ գոհարներ կտեսնենք, հայ մտքի նոր փայլատակումներ: Ափսոս միայն, որ ստեղծագործող ծուռ Պավլիկը չի վայելի իր փառքն ու համբավը ազատության մեջ: Բայց, այնուամենայնիվ, ցանկանանք նրան նոր ինտելեկտուալ հաջողություններ, գուցե հասկանա, թե ինչ բան է կյանքը:
12:27
12:02
10:19
10:00
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
18:05 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:17 19.10.26
10:33 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02