Անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացած լինելը, հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվեց դրական դինամիկա: ԵՏՄ-ն, չնայած առաջին տարիների դժվարություններին, ներկայումս ցույց է տալիս փոխադարձ առևտրի համոզիչ աճ: Այս մասին Ազգային ժողովում ընթացող լսումների ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Այսպես, 2018 թվականին ԵՏՄ երկրներում գրանցվել է տնտեսական ցուցանիշների էական աճ՝ 2017 թավականի համեմատ ներքին առևտուրն աճել է 9.2 տոկոսով, երրորդ երկրների հետ՝ 18.8 տոկոսով, ապրանքների արտահանումը՝ 26.8 տոկոսով»,- ասաց նա:
Նա անդրադարձավ անելիքներին: Անհրաժետ է ակտիվացնել ջանքերը , որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը և էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հենքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, այդ թվում՝ դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով՝ հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները: Գլոբալիզացիայի պայմաններում, ըստ նախարարի, օրակարագային է դարձել տնտեսության թվայնացման հարցը, որը կանխորոշում է բիզնեսի զարգացման հնարավորություններն ու միության ապագան:
Նա նշեց, որ Իրանի հետ Հայաստանի տնտեսական ու քաղաքական կապերը պայմաններ ստեղծեցին միության համար դուրս գալ Մերձավոր Արևելքի շուկա, որի արդյունքում համաձայնագիր կնքվեց:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և միության անդամ յուրաքանչյուր պետության ամենօրյա աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել բոլոր 4 ուղղությունների՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի ապահովմանը և ապահովել առևտրատնտեսական աճ: Հայաստանի կառավարության ներսում ԵՏՄ հետ աշխատանքի համակարգը հստակ ձևավորված է: Այն բավական ընդգրկուն է և ներառում է մեծ թվով մասնագետներ ու նախարարություններ»,- ասաց ԱԳ նախարարը:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02