ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ամուսինների կողմից երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի հանգամանքները. վերջիններիս մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2019 թ. մայիսի 15-ին Երևանի չափահաս բնակիչը ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2018 թվականից ամուսիններն իրեն առաջարկել են Երևան քաղաքի Աբովյան փողոցում վաճառել անձեռոցիկներ, ինչից հետո, բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով, վերցրել են այդ կերպ վաստակած ողջ գումարը և նույն եղանակով հարկադրել են մինչ 2019 թ. մայիս ամիսն զբաղվել այդ աշխատանքով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համատեղ մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքերի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություններ կատարած անձանց ինքնությունը:
Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ամուսինները՝ ծնված 1976 և 1970 թթ., Երևան քաղաքի երեք, այդ թվում՝ մուրացկանությամբ զբաղվող Երևան քաղաքի երկու բնակիչների վիճակի խոցելիությունն օգտագործելով, ինչպես նաև վերջիններիս առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և այդպիսի սպառնալիքներով նրանց ենթարկել են թրաֆիքինգի. նրանց ներգրավել են հարկադիր աշխատանքի մեջ, կազմակերպել նրանց կողմից անձեռոցիկների մանրածախ առևտուրն ու մուրացկանությունը և վերցրել այդ կերպ «վաստակած» գումարները:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 43-ամյա տղամարդուն և 49-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` վիճակի խոցելիությունն օգտագործելով, ինչպես նաև առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով և այդպիսի սպառնալիքներով երկու և ավելի անձանց թրաֆիքինգի՝ շահագործման ենթարկելու դեպքերի համար: Ամուսինների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02