«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Վիտալի Բալասանյանին աշխատանքից ազատելու հետ կապ չունի: Իշխանությունները պարզապես մամուլի միջոցով փորձում են ցույց տալ, թե Արցախում ազդեցություն ունեն, կարող են իրենց ցանկացած անձին պաշտոնի նշանակել կամ ոչ ցանկալիներին աշխատանքից ազատել»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը՝ անդրադառնալով ԱՀ անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրին:
«Նիկոլ Փաշինյանը, ՀՀ իշխանությունները գիտեին, որ Վիտալի Բալասանյանն ազատելու է պաշտոնը, որովհետև պատրաստվում է ԱՀ-ում կայանալի նախագահական ընտրություններին մասնակցել այնպես, ինչպես ժամանակին պաշտոնը լքեց Արայիկ Հարությունյանը, որը շուտ կողմնորոշվեց ընտրություններին մասնակցելու առումով, որպեսզի կարողանա զբաղվել քարոզչությամբ: Հիմա Վիտալի Բալասանյանը նույնն է անելու՝ լքում է պաշտոնը, զբաղվելու է նախընտրական քարոզչությամբ»,-մանրամասնեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա դիտարկմամբ՝ այժմ տեղեկատվական մանիպուլիացիաներով ամեն ինչ փորձում են այլ համատեքստում ներկայացնել և դրա համար շահարկումներ են արվում՝ ցանկալի սցենարով ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ Հունիսի 11-ին Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Հիշեցնենք՝ «168 ժամ»-ը գրել էր.
«Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի առջև դրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից ազատվելու հարցը։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին և առաջարկել է ազատման դիմում գրել: Այն ներկայացվել է՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված պահանջ»։
tert.am
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02