ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Առատաշեն գյուղում 63-ամյա տղամարդու կողմից իր կնոջ և վերջինիս եղբոր սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 63-ամյա տղամարդը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 11-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի տներից մեկի բակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1955 թվականին ծնված տղամարդն իր մոտ գտնվող «Տոզ» տեսակի 5.6 մմ տրամաչափի զենքով կրակել է իր 60-ամյա կնոջ ուղղությամբ, այնուհետև գնացել է նույն գյուղում բնակվող կնոջ 70-ամյա եղբոր տուն և իր մոտ գտնվող նույն զենքով կրակել նաև վերջինիս ուղղությամբ:
Ստացած հրազենային մարմնական վնասվածքների արդյունքում 60-ամյա կինը և վերջինիս եղբայրը մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 63-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ երկու անձի սպանության կասկածանքով:
Հանցագործության գործիք հանդիսացող «Տոզ» տեսակի 5.6 մմ տրամաչափի զենքն առգրավվել է:
Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություն, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ, առգրավվել են տուժողների և ենթադրյալ հանցագործություն կատարած 63-ամյա տղամարդու հագին դեպքի պահին եղած հագուստները:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02