Չափավոր ինտենսիվությամբ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, այդ թվում՝ շաբաթական առնվազն 150 րոպե տեւողությամբ քայլքը, տարեց մարդանց համար հանձնարարված են աշխարհի շատ երկրներում: Այդ հանձնարարականները հիմնված են այն հետազոտությունների արդյունքների վրա, որոնց ընթացքում պարզվել Է փոխադարձ կապը ֆիզիկական ակտիվության եւ առողջական վիճակի միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 11-ին հայտնել Է The New York Times (NYT) թերթը: Որոշ մասնագետներ կարծում են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները րոպեներով չափելը բնավ կոռեկտ չԷ, եւ առաջարկում են այլ մեթոդներ: «Հնարավոր Է, որ բոլորը չԷ, որ հստակ հասկանում են, թե իրապես ինչ Է նշանակում շաբաթական 150 րոպե ֆիզիկական ծանրաբեռնվածությունը»,- թերթում հրապարակված հարցազրույցում պարզաբանել Է Հարվարդի համալսարանի բժշկագիտության պրոֆեսոր Այ Մին Լին: Նրա կարծիքով՝ տարեց կանանց համար ծանրաբեռնվածություններն ավելի ստույգ չափել կարելի Է նրանց կողմից արված քայլերը հաշվելու միջոցով: Նոր հետազոտության մեջ, որը հրապարակված Է Journal of American Medical Association հանդեսում, պրոֆեսոր Լին եւ նրա գործընկերները ջանացել են պազել, թե հատկապես ինչ քանակությամբ քայլեր պետք Է անել տոնուսի պահպանման համար: Նրանք ուսումնասիրել են 17 հազար կանանց նկատմամբ կատարված դիտարկումների արդյունքները, որոնց մեծ մասը հասել Է 70 տարեկանի: Արդյունքում մասնագետները հանգել են այն եզրակացության, որ վաղաժամ մահվան հավանականության մակարդակի իջեցման համար բավարար կարելի Է համարել օրական 7,5 հազար քայլը, իսկ միջին ցուցանիշը՝ 4,5 հազար հանգիստ զբոսաքայլը: Սակավաշարժ ապրելակերպի դեպքում, երբ կինն օրական անում Է շուրջ 2,7 հազար քայլ, վաղաժամ մահվան հավանականությունը մեծանում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02