Ազատամուտում փայտածուխի արտադրամասերի գործունեության հետեւանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պարզել է, որ համայնքի բնակիչների մոտ շնչառական հիվանդությունների ցուցանիշները մոտ 40 անգամ անգամ գերազանցում են հարեւան այլ համայնքների ցուցանիշներին:
Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ եթե 20000 բնակիչ ունեցող Իջեւան քաղաքում ալերգիկ ռինիտ գրանցվել է 4 բնակչի, 2700 բնակիչ ունեցող Գետահովիտում՝ 1, ապա 2800 բնակիչ ունեցող Ազատամուտում՝ 50 բնակչի մոտ:
Համեմատական կարգով՝ Ազատամուտում բարձր են նաեւ ասթմայի, թոքային այլ քրոնիկ խցանող հիվանդությունների մակարդակները:
Հաշվի առնելով ուսումնասիրության նման մտահոգիչ արդյունքները, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանձնարարել է, որպեսզի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ամբողջական հաշվետվություն պատրաստվի, մշակվի առաջարկությունների փաթեթ, գործողությունների ծրագիր, համապատասխան գրություններ կուղարկվեն գերատեսչություններին:
Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ հանձնաժողովի գործենության նպատակը ոչ թե որեւէ աշխատատեղ փակելն է կամ տնտեսվարողներին իրենց գործունեությունից զրկելը, այլ' համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ' փայտածուխի արտադրության ռիսկերի նվազեցումը, արտադրության արդյունավետության բարձրացումը:
Հանձնաժողովը տնտեսվարողներին առաջարկել է արդիականացնել արտադրության պրոցեսը, ինչը հնարավորութուն կտա կատարել արտանետվող գազերի եկրորդական այրում: Խոսքը կոնվեկցիոն վառարանների կիրառման մասին է, որոնց մեկը հատի միջին արժեքը 150 հազար դրամ է:
Տավուշի մարզպետարանը նախատեսում է իրականացնել 2 պիլոտային ծրագիր:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02