Օրերս Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ Սևանի սիգ որսալու համար տրամադրված է պիլոտային ծրագիր՝ շուրջ 150 տոննայի համար, որը կարելի է որսալ: Միաժամանակ շեշտել էր, որ սիգի որոշակի պաշարներ կան, որոնք օրինական դաշտում չեն: Կիսաօրինական կամ անօրինական ձկնորսությամբ զբաղվողները Սևանում սիգը վաճառում են 30-50 դրամով, նույն ձուկը Երևանում վաճառվում է 3000 դրամով:
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի ղեկավար Բարդուխ Գաբրիելյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ սիգի արդյունագործական որս կարելի է թույլատրել միայն սիգի պաշարի 1000 տոննայի դեպքում: Ըստ վերջին հաշվարկների, Սևանա լճում սիգի պաշարը 740 տոննա է: Դեռևս 6 տարի առաջ է արգելվել սիգի որսը`լճում ձկան պաշարները համալրելու համար:
«Մենք միշտ մտածում ենք, որ մեր ստամոքսին ձուկ է պետք, որ գյուղացուն ջուր է պետք, բայց Սևանը ճահճանում է, մի քանի տարի հետո ոչ ոք ոչ ձուկ կունենա, ոչ՝ ջուր: Ես կենսաբան չեմ, բայց որքան խելքս հասնում է, հասկանում եմ, որ քանակը պետք է վերահսկվի, չի կարելի շռայլել բնության հնարավորությունները » ,- Analitik.am-ի հետ զրույցում ասաց «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության կրթական ծրագրի ղեկավար Կարինե Փանոսյանը՝ անդրադառնալով խնդրին: Նա նաև շեշտեց, որ մարդու շահը չպետք է բնության շահից գերակա լինի. «Ես առհասարակ կողմ չեմ, որ մարդը վայրի բնության մեջ է քիթը մտցնում ու իր հայեցողությամբ կառավարում, բայց երբ խոսում են մարդկային հասարակության խնդիրների մասին՝ միշտ առաջին պլանում մարդու շահերն են դիտարկվում:
«Խնդիրն այն է, որ մարդն՝ իր դերն ամենակարևորելով, խնդիրներ է առաջ բերում, որոնք բնությունը չի կարող արագ վերականգնել, լուծել»,- շեշտեց Կարինե Փանոսյանը:
Որսորդ-լրագրող Էդուարդ Սարիբեկյանն էլ Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ սիգի որսը թույլատրելով հնարավոր է օրինականացնեն սիգի ապօրինի որսը, նաև պահածոյացվող սիգի համար անօրինական որսը․ «Հենց երեկ խանութում էի, սիգի պահածո էին վաճառում և որևէ մեկը չի հարցնում, ինչո՞ւ է սիգի պահածոն հայտնվել խանութներում, երբ որսն արգելված է»,- նշեց նա:
Գոհար Ստեփանյան
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02