Չեմ կարծում, որ յուրաքանչյուր ներդրող, եթե ցանկություն ունի Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ ներդրումային գործունեություն իրականացնել, ռիսկերից առաջինը պետք է գնահատի դատական համակարգը։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դատական համակարգի բարեփումների ուշացումն է պատճառը, որ ակտիվ ներդրումներն ուշանում են։ «Չեմ կարծում, որ յուրաքանչյուր ներդրող, եթե ցանկություն ունի Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ ներդրումային գործունեություն իրականացնել, ռիսկերից առաջինը պետք է գնահատի դատական համակարգը, որովհետեւ եթե մենք ուսումնասիրենք Հայաստանի ներդրումային պատմությունը, մշտապես ներդրումներ եղել են եւ եղել են հենց այն դատական համակարգի օրոք, որը մինչեւ այսօր գործում է: Մյուս կողմից էլ չեմ կարող բացառել, որ Հայաստանում վերջին քաղաքական պրոցեսների արդյունքում, հեղափոխության արդյունքում ձեւավորված նոր տնտեսական պատկերացումներն ու կառուցվածքը, որ պետք է ձեւավորենք Հայաստանում, չեն կարող նշանակություն չունենալ, այդ թվում նաեւ դատական իշխանության գործունեությունը»,- նշեց նա Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ նա կարծիք հայտնեց, որ կարող էր լինել ավելի հեղափոխական եւ ավելի գրավիչ ներդրումների մասով, որն էլ կարող էր ունենալ ավելի դրական էֆեկտ: «Նշեմ, որ ցանկացած պետությունում ներդրումային ծրագրեր իրականցնելու համար առաջին նախապայմաններից պետք է լինեն բարենպաստ ներդրումային պայմանները, բարելավված հարկային քաղաքականությունը, մի քանի այլ տեսակի բաղադրիչները, դրանք ավելի մեծ հույս կներշնչի ներդրողի համար»,- ասաց պատգամավորը:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02