Հայաստանը մաքսային միության շրջանակում պատրաստ չէ ԵՄ-ի հետ խորացնել համագործակցությունը: Հունիսի 14-ին «Եվրոպական ինտեգրացիա. Էստոնական փորձը» թեմայով սեմինարին այս մասին հայտարարեց եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Նրա խոսքով՝ դա կապված է նրա հետ, որ Երեւանն արդեն ընդգրկված է մեկ մաքսային միությունում եւ չի կարող եւս մեկում ընդգրկվել: Դատական համակարգի բարեփոխումների եվրոպական փորձի հնարավոր կիրառման թեմային անդրադառնալով՝ պատգամավորը նկատեց, որ կարելի է ուսումնասիրել անցումային արդարադատության լյուստրացիայի արեւելաեվրոպական փորձը, սակայն ակնհյատ է, որ Հայաստանն ունի իր առանձնահատկությունները եւ բոլոր բարեփոխումները պետք է իրականացվեն հաշվի առնելով այդ առանձնահատկությունները: «Հայաստանում կոռուպցիայի առանձնահատկությունը երկար տարիներ նրանում էր, որ այն ոչ միայն հարստացման, այլեւ կառավարման գործիք էր: Սակայն չեմ կարծում, որ կոռուպցիան կարող է արտաքին ուժերի ազդեցության գործիք լինել, քանի որ բազմաթիվ օրինակները ցույց են տալիս, որ արտաքին ազդեցության թուլացումն այս կամ այն երկրի վրա չի հանգեցրել կոռուպցիայի մակարդակի նվազման: Սա խոսում է այն մասին, որ աշխարհում չկա համընդհանուր հակակոռուպցիոն համակարգ», - ասաց Արման Եղոյանը: Նշենք, որ հունիսի 14-ին Երեւանում ընթանում է «Եվրոպական ինտեգրացիա. Էստոնական փորձ» սեմինարը, որը կազմակերպել են Եվրախորհրդարանի «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադեմ դաշինք» խմբակցությունը եւ Հայաստանի ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02