Երեւանի քաղաքապետի՝ Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 13-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը: Ողջույնի իր խոսքում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավորապես նշել է. «Անչափ ուրախ եմ, որ հերթական անգամ տեսնում եմ մեր արեւելյան մայրաքաղաքը՝ պայծառ, մաքուր, կոկիկ ու, ամենակարեւորը՝ անամպ երկնքի տակ: Ընդ որում, այստեղ մաքուր են ոչ միայն փողոցներն ու պուրակները, այստեղ մաքուր են մարդկանց աչքերն ու հոգիները, եւ մենք, այո՛, Արցախի հերոս ժողովրդի ջերմությունն ու մաքրությունը պետք է հետներս տանենք ու փոխանցենք Ձեր երեւանաբնակ եղբայրներին ու քույրերին: Ուրախությամբ եմ ուզում նշել, որ մեր երկու մայրաքաղաքներն իրար հետ շփման բազմաթիվ առիթներ են ունենում՝ սկսած փոխայցելություններից, համատեղ կառուցապատման ու բարեկարգման ծրագրերից, վերջացրած՝ մշակութային ու մարզական միջոցառումներով: Եվ առավել ուրախ եմ, որ այդ միջոցառումները գնալով ավելի մեծ թափ են հավաքում եւ արդեն միջազգային մասշտաբներ են ձեռք բերում: Մի քանի շաբաթ հետո Երեւանն ընդունելու է Ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Սա մեր քաղաքի համար իսկապես խոշոր իրադարձություն է լինելու, թերեւս ամենախոշոր մարզական միջոցառումը մեր երկրի պատմության մեջ: Իսկ բոլորովին վերջերս Արցախում ու մասնավորապես, Ստեփանակերտում բարձր մակարդակով անցկացվեց ֆուտբոլային մեկ այլ միջազգային մրցաշար՝ CONIFA-ի գավաթը: Մենք ոգեւորությամբ էինք հետեւում այդ խաղերին: Ավելի մեծ ոգեւորությամբ սպասում ենք Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկին, որոնք նույնպես կայանալու են Արցախի հյուրընկալ հողում»: Երեւանցի տաղանդավոր փոքրիկներն իրենց կատարումներով հրաշալի երեկո են պարգեւել արցախցիներին:
20:07
19:48
19:35
18:25
18:04
17:43
17:16
17:03
15:33
15:24
15:12
14:56
14:04
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02